Ադրբեջանից Նախիջևան տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակության ճանապարհները չեն փակվելու․ԱԱԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+37.09 oC

Ադրբեջանից Նախիջևան տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակության ճանապարհները չեն փակվելու․ԱԱԾ

19:25 22.08.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ներով և սոցիալական հարթակներով շրջանառվող այն լուրը, թե  ՀՀ տարածքով Ադրբեջանի Հանրապետությունից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր տարանցիկ ուղևորման դեպքում տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը, չի համապատասխանում իրականությանը։

«Հայտնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռնվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Ներկայումս մշակման փուլում են գտնվում տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, որում Հայաստանի բնակչության, ինչպես նաև օտարերկրացիների ու վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար որևէ տեղական և/կամ միջազգային (միջպետական) նշանակության ճանապարհների փակում և/կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում»,-ասված է  հաղորդագրությունում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նիսան»-ի օրինազանց վարորդը ձերբակալվել է․ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

16:47 21.07.2025

«Նիսան»-ի օրինազանց վարորդը ձերբակալվել է․ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «Նիսան»-ի վարորդը Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի տարածքում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Տավուշի մարզի պարեկները պարզել են նրա ինքնությունը: Հուլիսի 20-ին Բագրատաշենի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալել և, «Նիսան»-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, […] ...

Ադորյանի գոլային փոխանցումն ու «Բանֆիլդի» հաղթանակը

16:24 21.07.2025

Ադորյանի գոլային փոխանցումն ու «Բանֆիլդի» հաղթանակը

Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի երկրորդ տուրում «Բանֆիլդը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։ Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Թոմաս Ադորյանը, որը 44-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ռոդրիգո Աուսմենդիին։ «Բանֆիլդը» 4 միավորով A խմբի առաջատարն է։ «Նյուելս Օլդ Բոյսը» 5-րդն է և ունի 3 միավոր։   ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

16:15 21.07.2025

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 21-ին, ժամը 12:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ

16:05 21.07.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ

Հուլիսի 14-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 384, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, ուժեղ քամու, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5-ական, փլուզման՝ 7, դարափուլի, քարաթափման, ուժեղ կարկուտի, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման` 6, զինամթերքի հայտնաբերման` 4, օձի նկատման՝ 43, ինքնասպանության փորձի՝ […] ...

ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում է․ ստորագրվել է ռեադմիսիոն համաձայնագիր

15:50 21.07.2025

ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում է․ ստորագրվել է ռեադմիսիոն համաձայնագիր

Հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է ժամանել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն ծաղկեպսակ են դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Այնուհետև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն, ողջունելով Հայաստանի պատվիրակությանը, կարևորել է ջերմ […] ...

Պեսկովը խոստովանել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում բարդ շրջան է

15:43 21.07.2025

Պեսկովը խոստովանել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում բարդ շրջան է

Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում դժվարին շրջանը կանցնի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երբեմն պատահում է, որ երկու երկրների հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Հիմա այդ շրջաններից մեկն է։ Հուսով ենք, որ այս շրջանը կանցնի», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Բաքվում վերջին […] ...

BACK_TO_TOP