08:50 01.09.2022
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 62 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
ԵրևանիՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 250 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 400 քմ,
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 500 քմ, Աշտարակ քաղաքում՝ 1 հա, Գեղաձոր գյուղում՝ 10 հա,
Արմավիրի մարզի Արագած գյուղում՝ 1 հա,
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 82 հա, Գավառ քաղաքում՝ 0․5 հա, Գավառ քաղաքում՝ 0․5 հա, Դդմաշեն գյուղում՝ 15 հա, Արտանիշ գյուղում՝ 12 հա,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 120 հա, Ստեփանավան քաղաքում՝ 2 հա, Սպիտակ քաղաքում՝ 2 հա, Տաշիր քաղաքում՝ 3 հա, Ալավերդի քաղաքում՝ 1500 քմ,
Կոտայքի մարզիԵղվարդ քաղաքում՝ 4․8 հա, Չարենցավան քաղաքում՝ 1․5 հա, Աբովյան քաղաքում՝ 1 հա, Հրազդան քաղաքում՝ 4․3 հա, Բյուրեղավան քաղաքում՝՝ 800 քմ
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 5․2 հա,
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ 83.5 հա, Կապան քաղաքում՝ 5.3 հա,
Վայոց ձորի մարզիԵղեգնաձոր քաղաքում՝ 2 հա,
Տավուշի մարզի Թումանյան քաղաքում՝ 2․5 հա, Իջևան քաղաքում՝ 1 հա, Բերդ քաղաքում՝ 9 հա, Նոյեմբերյան քաղաքում՝ 800 քմ, Կիրանց գյուղում՝ 2 հա, Արծվաբերդ գյուղում՝ 20 հա:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 400 հա:
12:37 23.05.2025
Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...
12:27 23.05.2025
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբՄայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
12:20 23.05.2025
Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցիցԵրևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...
12:11 23.05.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքըՀունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...
11:50 23.05.2025
Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...