15:35 10.08.2018
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության պայմաններում թուրքական ազգային արժույթը շարունակում է արագ տեմպերով արժեզրկվել: Թուրքական լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից արձանագրում են արժեզրկման նոր ռեկորդային ցուցանիշները, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ Թուրքիայի կառավարության կողմից որդեգրված տնտեսության նոր մոդելի վերաբերյալ: Իսկ թուրքական լիրան չի դադարում արժեզրկվել և օգոստոսի 10-ի առավոտյան 1 դոլարն արժեր 6.30 թուրքական լիրա, իսկ մեկ եվրոն՝ 7 թուրքական լիրա:
Այս կապակցությամբ Թուրքիայի ընդդիմադիր գործիչ, նախագահական և խորհրդարանական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր թեկնածու Մուհարրեմ Ինջեն հանդես է եկել չորս կետից բաղկացած կոչով՝ ուղղված նախագահ Էրդողանին:
Ինջեն մասնավորապես ասել է.
«Ես արդեն ոչ թե խորհուրդ եմ տալիս, այլ աղաչում եմ՝
1. Ձեր փեսայի գլխավորությամբ հեռացրեք Ձեր բոլոր տնտեսական խորհրդականներին։
2. Մի միջամտեք կենտրոնական բանկին։
3. Հետաձգեք «Kanal İstanbul» (Ստամբուլի ջրանցք) և առաջնայնություն չունեցող նմանատիպ նախագծերը:
4. Հայտարարեք այն մասին, որ չի լինելու արտարժույթի փոխանակման վերահսկողություն, և ներդրումների անվտանգությունը մեր առաջնայնություններից է»:
19:26 16.07.2025
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս աշխատակիցը ընկել ու մնացել է ասֆալտ փռող մեքենայի և ասֆալտի կատոկի մեջտեղումԱյսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վաչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական […] ...
19:21 16.07.2025
Ամասիա գյուղի ցուցանակի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվելՈստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները: Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 11-ին 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Ամասիա գյուղի ցուցանակի մոտ թողել է զենք-զինամթերք։ Ամասիայի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ՝ զենք-զինամթերքի նմանվող առարկաներով։ […] ...
19:14 16.07.2025
«Յուվենտուսի» ֆուտբոլիստ դառնալու համար Կոնսեյսաուն ստիպված է հրաժարվել խոշոր գումարիցՖրանսիշկու Կոնսեյսաուն ստիպված է խոշոր ֆինանսական զիջում կատարել, որպեսզի ամբողջացնի իր տրանսֆերը Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է Sky Italy-ն: Իտալական ակումբը համաձայնության է եկել «Պորտուի» հետ Կոնսեյսաուի տրանսֆերային իրավունքը 32 միլիոն եվրոյով ձեռք բերելու վերաբերյալ: Տրանսֆերային գումարը բաժանվում է 4 մասի՝ 8-ական միլիոն եվրո: Դրան գումարվում է նաև նախորդ մրցաշրջանի վարձակալության համար արդեն վճարված 9,5 միլիոն […] ...
19:07 16.07.2025
ՊԵԿ-ը հիշեցնում է անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումներըՊետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման անվան տակ ձեռնարկատիրական նպատակներով ապրանքների ներմուծման դեպքերը, հարկ է համարում քաղաքացիներին հիշեցնել անձնական օգտագործման ապրանքների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից, ելնելով՝ […] ...
18:55 16.07.2025
Կողբացի տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի որսորդական հրացանըԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հերթական դեպքը գրանցվեց Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում: Հուլիսի 11-ին Կողբ գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-68» 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան: Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է […] ...
18:46 16.07.2025
Փաշինյանի գնահատմամբ՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ակտիվացրել է ՀՀ-ի հետ ԱՄՆ համագործակցելու հետաքրքրությունըԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն այն գործոններից է, որն ակտիվացրել է Միացյալ Նահանգների հետաքրքրությունը՝ համագործակցելու Հայաստանի հետ։ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի դրույթների իրականացման գործընթացի մասին «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան հուլիսի 16-ի մամուլի ասուլիսին այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ուշադրությունը շատ ակտիվ է։ Մենք ողջունում ենք դա։ Մենք պարզապես […] ...