Պուտինը Էրդողանին տեղեկացրել է հանրաքվեի արդյունքների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է հանրաքվեի արդյունքների մասին

22:23 29.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է սեպտեմբերի 23-27-ին ՌԴ կազմում ազատագրված տարածքների ընդգրկման վերաբերյալ անցկացված հանրաքվեների արդյունքների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է սեպտեմբերի 23-27-ին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում տեղի ունեցած հանրաքվեների արդյունքների մասին։ Ընդգծվել է, որ քվեարկությունն անցել է թափանցիկության պայմաններում՝ միջազգային օրենսդրության նորմերին ու սկզբունքներին լիովին համապատասխան։ Այդ տարածաշրջանների բնակիչներն իրենց ինքնորոշման իրավունքն իրականացրել են ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին, 1966 թվականի Մարդու իրավունքների մասին միջազգային համաձայնագրերին և 1975 թվականի Հելսինկյան Եզրափակիչ ակտին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում՝ դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ

11:55 09.05.2025

Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում՝ դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ

Նախատեսվում է Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների նոր հանդիպում՝ երկու երկրների դեսպանատների աշխատանքի վերականգնման վերաբերյալ, ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Այո, կլինի։ Դեռևս ամսաթվեր չկան, բայց կա փոխըմբռնում, որ շփումն անհրաժեշտ է։ Այս ուղղությունը հիմնականում գործում է, կա առաջընթաց, այն պետք է զարգացնել», – ասել է նա Մոսկվայում լրագրողներին։ ...

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Ամենայն Հայոց կաթողիկոս

11:44 09.05.2025

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Ամենայն Հայոց կաթողիկոս

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ․ «Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ […] ...

Մերցը և Թրամփը համաձայնել են համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար

11:30 09.05.2025

Մերցը և Թրամփը համաձայնել են համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սերտորեն համագործակցել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար, հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։ «Նախագահ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Մերցը համաձայնել են սերտորեն համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Թրամփը նշել է, որ վճռականորեն կաջակցի Գերմանիայի ջանքերին հասնելու երկարատև խաղաղության։ Միևնույն ժամանակ, […] ...

Բայդենը նշել է Հարիսի պարտության պատճառները նախագահական ընտրություններում

11:20 09.05.2025

Բայդենը նշել է Հարիսի պարտության պատճառները նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ենթադրել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում պարտության պատճառներից մեկը ամերիկացիների կողմից նրա նկատմամբ սեքսիզմն ու ռասիզմն են եղել։ «Ես զարմացած չէի ոչ թե այն պատճառով, որ չէի կարծում, թե Հարիսը նախագահի լավագույն թեկնածուն էր։ Ես զարմացած չէի, քանի որ նրանք գնացին սեքսիստական ​​ճանապարհով», – ասել է […] ...

Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

11:12 09.05.2025

Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն օրվա խորհրդի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Այսօր` Հաղթանակի օրը, մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին՝ նրանց խիզախության ու զոհաբերության համար»։ ...

Բայդենը քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականությունը

11:05 09.05.2025

Բայդենը քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականությունը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Դոնալդ Թրամփը չի կատարում իր աշխատանքը, խաթարում է ՆԱՏՕ-ի միասնությունը և ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ։ «Կարծում եմ՝ նա ( Թրամփը – խմբ.), անկեղծ ասած, շատ վատ աշխատանք է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից։ Գիտեք, աշխարհի պատմության մեջ ամենամեծ դաշինքը ՆԱՏՕ-ն է։ Եվ Թրամփը […] ...

BACK_TO_TOP