21:40 15.08.2018
Գյուղնախարար Արթուր Խաչատրյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում եղել է Գյումրիի սելեկցիոն կայանում, որտեղ այս տարի արդեն չորս տեսակի աշնանացան ցորենի ու երկու տեսակի գարնանացան գարու սերմեր են արտադրում:
Նախարարը շրջայց է կատարել սելեկցիոն կայանի լաբորատորիաներում ու ցանքատարածություններում, ծանոթացել բարձրորակ սերմատեսակների աճեցման տեխնոլոգիաներին, իսկ զտման կայաններում հետևել է սերմացու ցորենի և գարու տեսակավորման գործընթացին:
Արթուր Խաչատրյանը սելեկցիոն կայանի մասնագետներին տեղեկացրել է, որ պետությունը հաջորդ տարվանից կսկսի աստիճանական անցում կատարել միայն տեղական սերմացուների արտադրությանն ու մշակմանը: Կան ֆերմերներ, որոնք արդեն ցանկություն են հայտնել սելեկցիոն կայաններում մշակված աշնանացան բարձրորակ ցորենի արտադրությամբ զբաղվել:
«Ներկրված սերմնահատիկները դժվարությամբ են հարմարվում մեր երկրի լեռնային ու բարձր լեռնային բնակավայրերի կլիմային, իսկ մեր հացահատիկի հիմնական ցանքատարածություններն էլ գտնվում են հենց այդ գոտիներում, ուստի, հայրենական արտադրության ու լաբորատոր ցանքատարածություններում փորձարկում անցած սերմացուների արտադրությունը մեծ ծավալներով հաջորդ տարվանից կլինի պետության ուշադրության կենտրոնում, մեր հույսը դուք եք »,- նշել է նախարարը:
Գյումրիի սելեկցիոն սերմաբուծական կայանի մասնագետներն էլ նախարարին հավաստիացրել են, որ անհրաժեշտության դեպքում կկարողանան բավարարել ամբողջ հանրապետության բարձրորակ սերմացուի պահանջարկը:
15:29 13.08.2025
Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 13.08.2025
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալԱրման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...
14:45 13.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 12-13-ըԲացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, հոգեկան ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ […] ...
14:31 13.08.2025
Վթարային ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 13-ին ժամը 14:30-18:00-ն կդադարեցվի Քանաքեռ 11 փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...