15:22 17.12.2022
Հայաստանի զինված ուժերի հետախուզության նախկին պետ Արայիկ Հարությունյանը կալանավորվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից ավելի վաղը հաղորդել էին, որ ՊՆ N զորամասի հրամանատարը, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաև՝ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռևս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Դրա հետևանքով ՀՀ զինված ուժերը զրկվել են Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու հնարավորությունից՝ առաջացնելով ծանր հետևանք. 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։
Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Արայիկ Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ):
19:28 18.07.2025
Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալովՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։ Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, […] ...
19:18 18.07.2025
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել էԱզգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նա նշել է, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով […] ...
19:10 18.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրենինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին: Հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև սպառողների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով ձեռնարկված քայլերին։ Մտքեր են փոխանակվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին, […] ...
19:00 18.07.2025
2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու տրամադրվել է շուրջ 490 մլն դրամի ավանդի փոխհատուցում. ԱՍՀՆ2025 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում 2500 քաղաքացու արդեն իսկ տրամադրվել է ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդի դիմաց փոխհատուցում՝ շուրջ 490 մլն դրամի չափով։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Այս նպատակով՝ ՀՀ պետական բյուջեով 2025 թվականի համար նախատեսված է 1 մլրդ դրամ, որը տրամադրվելու է […] ...
18:52 18.07.2025
Թմրամոլության դեմ Արմավիրի համայնքային ոստիկանների պայքարը շարունակվում էՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն իրացրել են կանեփ աճեցնելու վերաբերյալ ստացած հերթական տվյալը, որը ստուգվել ու հաստատվել է: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, և հուլիսի 15-ին իրավապահները մեկնել են Այգեշատ գյուղ: 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերվել է մշակած կանեփի 15 թուփ: Տանտերն ընդունել է, որ կանեփն ինքն է ցանել ու աճեցրել: […] ...
18:44 18.07.2025
Հուլիսի 21-23-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ մինչև +40 աստիճան տաքություն. ՍուրենյանՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ […] ...