Փարիզում հրաձգության հետևանքով երեք քուրդ է կյանքից զրկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Փարիզում հրաձգության հետևանքով երեք քուրդ է կյանքից զրկվել

19:00 23.12.2022

Փարիզի 10-րդ թաղամասում հրաձգության հետևանքով երեք քուրդ է զոհվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քրդական համայնքի ներկայացուցիչներից մեկը։

Փարիզի 10-րդ թաղամասում՝ ոստիկաններով շրջափակված կրակոցների վայրում հավաքվել են մի քանի տասնյակ քրդեր: Նրանք բոլորը վանկարկում են հակաթուրքական կարգախոսներ։ Նրանց կարծիքով՝ հարձակման հետևում կանգնած է Թուրքիան։
Քրդերի հավաքատեղի են ուղարկվել ոստիկանության ուժեղացված պարեկային խմբեր։

«Հրաձգության հետևանքով երեք քուրդ է զոհվել: Քրդական մշակութային կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, ոչ մի կերպ չի հսկվում, այնտեղ ցանկացած մարդ կարող է մտնել»,- գործակալությանը տված հարցազրույցում ասել է քրդերի ներկայացուցիչներից մեկը։

Հիշեցնենք՝ ուրբաթ օրը 69-ամյա տղամարդը կրակ էր բացել Փարիզի 10-րդ թաղամասի փողոցներից մեկում, նրան բերման են ենթարկել, շարժառիթներն անհայտ են։ Նա ազգությամբ ֆրանսիացի է, որը ոստիկանությանը հայտնի է սպանության երկու փորձով՝ 2016 և 2021 թվականներին։

Վերջին տվյալներով՝ կրակոցների հետևանքով երեք մարդ է մահացել, տուժածներից երկուսի վիճակը ծանր է, ևս երկուսի վիճակը՝ միջին ծանրության։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

21:16 20.07.2025

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Հուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:49 20.07.2025

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

20:18 20.07.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

19:38 20.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

19:10 20.07.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Հուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

18:39 20.07.2025

ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...

BACK_TO_TOP