21:42 13.01.2023
Եվրախորհրդարանի հունվարի 19-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև ԼՂ-ի շրջափակման մարդասիրական հետևանքների հրատապ քննարկումը (Humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh): Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի կայքէջից:
Եվրոպական միության գործադիր մարմինների հետ նախատեսվող բանավեճում Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես կգան ելույթներով և կքվեարկեն նույն թեմայով մինչ այդ մշակվելիք հրատապ բանաձևի ընդունման հարցով:
Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի մի շարք անդամների կողմից արդեն իսկ եղել են տարբեր արձագանքներ, այդ թվում՝ ԵՄ գործադիր մարմիններին ուղղված նամակների ու պատգամավորական հարցերի տեսքով, հիշեցնում է Արմենպրեսսը: Դրանք հստակ են և հիմնված Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերի վրա: Մասնավորապես, հրատապ նամակ դեկտեմբերի 14-ին՝ չորս տարբեր խմբակցությունների վեց պատգամավորների կողմից (նամակը և ստորագրողների ցանկը հասանելի է այստեղ), նամակ՝ անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) նախաձեռնությամբ, որին միացել է ևս 28 պատգամավոր, մի քանի գրառումներ Հայաստանի հարցերով համազեկուցող Վիոլա ֆոն Կրամոնի (Greens/EFA, Գերմանիա) կողմից, «Պահպանողականների ու բարեփոխիչների խմբակցության» (ECR) փոխնախագահ Ասիտա Կանկոյի (Բելգիա) կողմից պատգամավորական հարց, Լուկաս Ֆուռլասի (ԵԺԿ, Կիպրոս) կողմից պատգամավորական հարց, մի շարք գրառումներ Պետեր վան Դալենի (ԵԺԿ, Նիդերլանդներ) և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի (ԵԺԿ, Ֆրանսիա) կողմից։
11:00 23.05.2025
Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին: «Կարծում եմ՝ Ամորիմը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավատում եմ նրան: Ակումբն այնպիսի իրավիճակում է, որ հեշտ է նոր մարզիչ նշանակելը, որովհետև թիմը ոչ մի արդյունք ցույց չի տալիս: Բայց Ամորիմը մեզ համար ճիշտ մարզիչ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է A Bola-ն: […] ...
10:48 23.05.2025
Վաղարշապատի ոստիկանների կասկածը հաստատվեց. հայտնաբերվեցին կանեփի խնամված բույսեր ու մարիխուանաՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վաղարշապատի Միչուրինի փողոցի մի բնակիչ աճեցնում է կանեփ և ապօրինի պահում մարիխուանա: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 20-ին 62-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում հայտնաբերվեց կանեփի մշակված 13 բույս։ Հայտնաբերվեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու տարա՝ 65 և 29 գրամ քաշերով: Նախաքննությամբ հանգամանքները […] ...
10:25 23.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...
10:17 23.05.2025
Եվրո-2028-ի ընտրական մրցաշարի ձևաչափըՀաստատվել է ֆուտբոլի Եվրոպայի 2028թ. առաջնության ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Մրցաշարը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, կմասնակցեն 24 հավաքականներ։ Որակավորման փուլում հավաքականները կբաժանվեն 12 խմբի։ Յուրաքանչյուր խմբում կլինի 4 կամ 5 հավաքական։ Հյուրընկալող երկրները` Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը և Իռլանդիան նույնպես կմասնակցեն ընտրական մրցաշարին ու կընդգրկվեն տարբեր խմբերում։ Դրանցում առաջին տեղերը գրաված […] ...
10:00 23.05.2025
Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել, և որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են այն։ «Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում, և Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ»,-ասվում է բանակի՝ Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի ուշ բանակը հայտնել […] ...
09:55 23.05.2025
Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն […] ...