Ինչպես ավելի լավ քնել. խորհուրդներ գիշերվա կեսին արթնանալու դեպքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+10.09 oC

Ինչպես ավելի լավ քնել. խորհուրդներ գիշերվա կեսին արթնանալու դեպքում

23:46 12.02.2023

Եթե դուք մտածում եք, թե ինչպես ավելի լավ քնել, դուք միայնակ չեք: Իրականում, ըստ Հիվադությունների կանխարգելման և կարգավորման կենտրոնի  CDC-ի ուսումնասիրության համաձայն, յուրաքանչյուր երրորդ մեծահասակը բավարար չափով չի քնում:

Խորհուրդ է տրվում ունենալ առնվազն յոթ ժամ կամ ավելի քուն՝ առողջ ուղեղի և ֆիզիկական առողջության պահպանման համար: Սակայն երբ չեք հասցնում հանգստանալ քնի ընթացքում գիշերվա կեսին` արթնանալու պատճառով, դա կարող է հանգեցնել հիասթափության և անհանգստության:

NYC Sleep Doctor-ի հիմնադիր,  կլինիկական հոգեբան Ջանեթ Քենեդին վստահեցնում է, որ գիշերն արթնանալը նորմալ է: Սակայն, եթե հաճախակի է դառնում խնդիրը, ապա կան որոշ գործոններ, որոնց դուք կարող եք ուշադրություն դարձնել, օրինակ՝ հորմոնների մակարդակը:

«Պրոգեստերոնն օգնում է մեզ քնած մնալ, և երբ այդ մակարդակները տատանվում են ամսվա կամ կյանքի տարբեր փուլերում, գիշերային արթնացումը կարող է ավելի տարածված և երկարատև լինել», – ասում է Քենեդին:

Գիշերվա կեսին արթնանալու ևս մեկ հանդիպող պատճառը արյան շաքարի մակարդակի իջնելն է:

 Նյու Յորքի Bethany բժշկական կլինիկայի հիմնադիրը բԲժիշկ Շիրին Փիթերսը,  համաձայն է և նույնիսկ ասում է, որ գիշերն արթնանալը կարող է տարբեր հանգամանքների բերումով լինել տարբեր մարդկանց մոտ:

«Շատ մարդիկ ամեն գիշեր արթնանում են նույն ժամին», – ասում է նա:

Քնի մասնագետները կիսվել են լավագույն խորհուրդներով գիշերային լավ քնի վերաբերյալ.

1. Կենսակերպի փոփոխություններ կատարեք

Թեև որոշ պատճառներ մեր վերահսկողությունից դուրս են, կան մի քանի բան, որ մենք կարող ենք անել՝ քունը բարելավելու համար:

«Ցերեկվա ուշ ժամերին կոֆեինի կամ ալկոհոլի օգտագործումը, գերտաքացումը կամ քնի համար վատ միջավայրը և սանհանգույցից օգտվելու անհրաժեշտությունը: Այս բոլորը պատճառներ են, որոնցից ելնելով մարդիկ կարող են արթնանալ գիշերը»,-, ասում է դոկտոր Փիթերսը: Դուք կարող եք ակնհայտորեն սահմանափակել ձեր կոֆեինը և ալկոհոլը, կարգավորել ձեր սենյակի ջերմաստիճանը և դադարեցնել հեղուկներ խմել որոշակի ժամանակ՝ քնի խանգարումները կանխելու համար:

2. Նստած դիրք ընդունել

Բժիշկ Քենեդին ասում է, որ պառկած թե նստած, տարբերությունը կարող է հսկայական լինել:

«Մտքերն ավելի սարսափելի են և ավելի քիչ ռացիոնալ, երբ մենք պառկած ենք», – ասում է նա, ինչը տրամաբանական է, քանի որ մենք ավելի խոցելի ենք, երբ քնած դիրքում ենք: «Նստած դիրք ընդունելը վերադարձնում է մեր ռացիոնալ միտքը և հոգեբանական պաշտպանությունը»: «Այն ինչ Ձեզ հսկայական խնդիր է թվում կարող է այդքան կարևոր չլինել, երբ դուք նստած դիրք ընդունեք», – ավելացնում է նա:

3. Գրել

Վերցրեք գրիչ և թուղթ: Իրականում, ավելի հարմար կլինի նոթատետր և գրիչ թողնել ձեր անկողնու կողքին, քանի որ և՛ դոկտոր Փիթերսը, և՛ դոկտոր Քենեդին ասում են, որ օրագրում գրելը լավ «հակաթույն» է հանդիսանում գիշերն արթնանալու դեմ:

«Ձեր մտքերը օրագրում գրելը և թղթին հանձնելը կարող է հոգեկան թեթևացում ապահովել», – ասում է դոկտոր Փիթերսը:

Եվ մի անհանգստացեք, որ հնարավոր է հետո չհասկանաք, թե ինչ եք գրել, ավելացնում է դոկտոր Քենեդին: Սա ավելի շատ ձեր միտքը թեթևացնելու գործողությունների մասին է, քան ինչ-որ արդյունավետ բան անելու:

4. Հրաժարվել քնից առաջ էկրանին նայելուց

Բժիշկ Քենեդին համացանցում անցկացրած այդ ժամանակը ընդունում է որպես «ցերեկային գործողություններ, որոնք ազդանշան են տալիս զգոնության և սթրեսի», ինչը վերջին բանն է, որը ձեզ անհրաժեշտ է կեսգիշերին: Բժիշկ Փիթերսը նշում է, որ սթրեսի հորմոնի` կորտիզոլի վրա նույնպես կարող է ազդել էկրանի օգտագործումը, որն էլ ավելի կդժվարացնի նորից քնելը:

Ցանկությանը դիմակայելու համար փորձեք ձեր հեռախոսը դնել դարակում` ձեզանից հեռու, իդեալական դեպքում՝ մեկ այլ սենյակում: Գաղափարն այն է, որ դուք թողնում եք ձեր հեռախոսը իր «անկողնում», նախքան ձեր անկողնու մոտ գնալը, ինչը թույլ կտա ձեզ երկուսիդ «վերալիցքավորվել» մեկ գիշերվա ընթացքում:

5. Զարգացնել հանգիստ վիճակ

Լավ գիշերային հանգստի համար ձեր լավագույն նպատակը հանգստացնող տարածք ստեղծելն է առողջ քնի համար: Բժիշկ Քենեդին խորհուրդ է տալիս համոզվել, որ մութ է  սենյակում և օգտագործել քնի դիմակ:

Դոկտոր Փիթերսն ասում է, որ մեդիտացիան նույնպես կարող է իսկապես օգնել:

6. Պարզապես մնալ արթուն

Սա հատկապես ճիշտ է այն դեպքում երբ դուք արթնացել եք այն ժամին մոտ, երբ որ պլավորում էիք արթնանալ: Բժիշկ Քենեդին ասում է, որ «առավոտյան անդընդմեջ քնել ու արթնանալով՝ դուք ձեզ ավելի վատ կզգաք, քան շատ վաղ արթնանալու դեպքում»։ Փոխանակ փորձելու ձեզ ստիպել նորից քնել կամ զարհուրլ այն փաստից, որ դուք արթուն եք, դոկտոր Փիթերսն ասում է, որ փորձեք վերը նշված հանգստացնող գործողություններից մեկը, օրինակ՝ օրագիր գրելը կամ մեդիտացիա անել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP