19:54 26.02.2023
Շաբաթների չոր ձմեռային եղանակը գիտնականների և բնապահպանական խմբերի մոտ մտավախություն է առաջացրել, որ Իտալիան կարող է բախվել ևս մեկ երաշտի անցած ամառվա արտակարգ իրավիճակից հետո, երբ Ալպերում ձյան պակաս կար:
Նախազգուշացումը գալիս է այն ժամանակ, երբ Վենետիկը, որտեղ սովորաբար առաջնային մտահոգությունն է ջրհեղեղը, բախվում է մեկ այլ խնդրի, որի պատճառով կարող է անհնար դառնալ գոնդոլաների, ջրային տաքսիների և շտապօգնության մեքենաների նավարկությունը նրա հայտնի ջրանցքներով, հայտնում է CNN-ը:
Վենետիկի խնդիրների պատճառը մի շարք գործոններ են՝ անձրևի բացակայություն, բարձր ճնշման համակարգ, լիալուսին և ծովային հոսանքներ:
Իտալական գետերն ու լճերը ջրի խիստ պակաս ունեն, ասել է Legambiente բնապահպանական խումբը, որի ուշադրությունը կենտրոնացած է երկրի հյուսիսի վրա։
Պոն՝ Իտալիայի ամենաերկար գետը, ունի նորմայից 61%-ով ջրի պակաս, ասվում է հայտարարության մեջ:
Անցյալ հուլիսին Իտալիան արտակարգ դրություն էր հայտարարվել գետին հարակից տարածքներում։
«Մենք ջրի դեֆիցիտ ունենք, որը ձևավորվել է 2020-2021 թվականների ձմռանից», – ասում է կլիմայի փորձագետ Մասիմիլիանո Պասկին իտալական CNR գիտահետազոտական ինստիտուտից, մեջբերում է Corriere della Sera օրաթերթը:
«Մենք պետք է վերականգնենք 500 միլիմետր հյուսիսարևմտյան շրջաններում. մեզ անհրաժեշտ է 50 օր անձրև»,- հավելել է նա:
Իտալիայի հյուսիսում գտնվող Գարդա լճի ջրի մակարդակը հասել է ռեկորդային ցածր մակարդակի, ինչը հնարավորություն է տալիս բաց ճանապարհով հասնել լճի վրա գտնվող Սան Բիաջիո փոքր կղզի:
Արևմտյան Եվրոպայում արդեն 15 օր է՝ մեղմ ջերմաստիճան է:
Եղանակի վերջին կանխատեսումները, սակայն, ազդարարում են առաջիկա օրերին Ալպերում շատ անհրաժեշտ տեղումների և ձյան գալու մասին:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...