08:26 03.03.2023
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման բացման խոսքում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակած է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։
Շրջափակումը հանգեցրել է հումանիտար աղետի։ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերը զրկված են բնական գազի, էլեկտրաէներգիայի, սննդի, բժշկական և այլ կենսական մատակարարումներից։
Սննդի և այլ կարևոր ապրանքատեսակների խիստ սակավության պատճառով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ստիպված եղան հուսահատ միջոցներ ձեռնարկել՝ պարենային կտրոններ թողարկել, որոշակի սննդատեսակներ բաժանել ըստ օրաբաժնի։ Բնակչությանը հասանելի է միայն անկանոն էլեկտրամատակարարում տեղական էլեկտրաէներգիա արտադրողներից։ Փակվել են համալսարանները, դպրոցներն ու մանկապարտեզները, ինչի պատճառով ավելի քան 30 հազար ուսանող և երեխա զրկվել է կրթության իրավունքից»,- ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության խնդրանքով տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը հստակ պահանջներ է ներկայացրել՝ դադարեցնել Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Տասնյակ երկրներ և կազմակերպություններ հասցեական դատապարտեցին Լաչինի միջանցքի շրջափակումը և կոչ արեցին Ադրբեջանին դադարեցնել այն։ Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկելու համար»,- շեշտել է վարչապետը։
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը հայց էր ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման նպատակով միջանկյալ միջոցներ կիրառելու համար՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CERD) համաձայն։ 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջեց ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։
«Ցավոք, Ադրբեջանը մինչ այժմ չի կատարել ԱՄԴ-ի որոշումը, և Լաչինի միջանցքով երթևեկությունը շարունակում է մնալ խաթարված։ Թեև բնական գազի մատակարարումը վերականգնվել է, էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, որը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 9-ին, դեռևս չի վերականգնվել։ Սննդի մատակարարումները դեռևս իրականացվում են կտրոններով, իսկ մարդիկ զրկված են հրատապ բժշկական օգնության հնարավորությունից։ Միայն Կարմիր խաչը և ռուս խաղաղապահները հնարավորություն ունեն սահմանափակ քանակությամբ սնունդ և կենսական նշանակության ապրանքներ հասցնել Լեռնային Ղարաբաղ, իսկ բժշկական շտապ միջամտության կարիք ունեցող մարդկանց տեղափոխել Հայաստանի հիվանդանոցներ։
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի աճող ագրեսիվությունը հստակեցնում է Ադրբեջանի մտադրությունները՝ իրականացնել հայերի էթնիկ զտումներ։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր ցանկանում են լքել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում»,- եզրափակեց վարչապետը։
22:18 01.06.2025
Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցություններիՌուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու, որոնք նախատեսված են հունիսի 2-ին Ստամբուլում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Բանակցային թիմը մեկնել է Ստամբուլ», -ասել է գործակալության աղբյուրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում ներկայացնել ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման […] ...
22:00 01.06.2025
Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հվանգ Կյո-անը հանել է իր թեկնածությունըԿորեայի Հանրապետության նախկին վարչապետ Հվանգ Գյո-ան (անկուսակցական) հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ հօգուտ պահպանողական «Քաղաքացիական ուժի» կուսակցության քաղաքական գործիչ Կիմ Մուն-սուի։ «Այսօր ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս նախագահական մրցավազքից։ Ես կաջակցեմ երկրորդ համարի թեկնածու Կիմ Մուն Սուին», – գրել է Հվանգ Կյո Անը Ֆեյսբուքում։ Մայիսի 28-ին Realmeter հարցումների գործակալության […] ...
21:40 01.06.2025
Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմըՎլադիմիր Զելենսկին հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում փոխել է ուկրաինական պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանագիրը՝ անունների ցանկով, հրապարակվել է Զելենսկիի կայքում։ Մասնավորապես, այս անգամ Ստամբուլ չի մեկնի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին։ Պատվիրակության կազմում կլինեն երեք նոր անդամներ՝ Յուրի Կովբասա՝ Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի […] ...
21:19 01.06.2025
Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելում գտնվող երեք թիրախների վրա։ Այս հայտարարությունն արել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել […] ...
21:00 01.06.2025
TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատումԹուրքական պետական TRT հեռուստաալիքը պնդում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլի Չիրագան պալատում հունիսի 2-ին։ «Կողմերը նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները։ Կան ծրագրեր, որ այդ բանակցությունները շարունակվեն վաղը Չիրագան պալատում», – ուղիղ եթերում ասել է հեռուստաալիքի հաղորդավարը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին […] ...
20:40 01.06.2025
«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը։ ...