ԿԳՄՍ նախարարն այցելել է ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

ԿԳՄՍ նախարարն այցելել է ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին

15:33 11.03.2023

ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Կապան՝ այցելելու նախօրեին ողբերգական ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած կարճատև խորհրդակցության ընթացքում նախարարին ներկայացվել է իրավիճակը։ Այնուհետև նախարար Ժաննա Անդրեասյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն են ստանում վթարից տուժածները։ Նախարարն ու մարզպետը զրուցել են նրանց հետ, մաղթել շուտափույթ ապաքինում։

«Սյունիքի մարզում նախօրեին տեղի ունեցած ավտովթարն իսկապես ողբերգություն է։ Պետք է կատարվի վերլուծություն, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։ Իրավապահ մարմիններն, իհարկե, իրենց գործն անում են, քննությունն ընթացքի մեջ է, բայց ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես կրթության ոլորտի լիազոր մարմին, պետք է հատուկ վերլուծություն իրականացնի, թե երեխաների տեղափոխման գործընթացն ընդհանրապես ինչպես է կազմակերպվում։ Մեր ուշադրությունն ու զգոնությունը պետք է բազմապատիկ մեծ լինի, երբ գործ ունենք երեխաների անվտանգության հետ: Համապատասխան չափորոշիչերն ու պահանջները պետք է շատ հստակ լինեն։ Վերահսկողության մեխանիզմները նույնպես կարգավորված և խիստ պետք է լինեն, երբ խոսում ենք երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ պետք է գործեն միասնական ստանդարտներ, անկախ նրանից, թե երեխաների տեղափոխումը որ կազմակերպության կողմից է իրականացվում։ Տվյալ դեպքում վթարված ավտոբուսի ծառայությունը պատվիրակված է եղել մասնավոր կազմակերպության կողմից, սակայն, ըստ նախարարի, դա խնդրի կարգավորման հետ որևէ կապ չունի. որակի միասնական չափորոշչի սահմանմամբ բոլորի համար ընդհանրական պահանջներ կլինեն։

«ԿԳՄՍ նախարարությունը իրականացնում է տեղեկատվության հավաքագրում բոլոր այն դպրոցներից, որտեղ տրանսպորտային տեղափոխման ծառայություն է կազմակերպվում։ Ընդ որում այս խնդիրը վերաբերում է ոչ միայն դպրոց հաճախելիությանը, այլ նաև էքսկուրսիաների կազմակերպման ժամանակ օգտագորվող փոխադրամիջոցներին»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած դպրոցականներին և ուսուցիչներին աջակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունն անընդհատ կապի մեջ է մարզպետարանի հետ։

«Շատ ցավալի է, որ պատահարի հետևանքով ուսուցչուհի է զոհվել․ ցավակցություն և զորակցություն եմ հայտնում հարազատներին։ Կատարվածը ողբերգություն է թե՛ դպրոցի, թե՛ աշակերտների, թե՛ մեզ համար»,- նշել է նախարարը։

Երեխաներից շատերն արդեն դուրս են գրվել, մյուսների վիճակը գնահատվում է բավարար, ուսուցչուհիներից մեկը, որի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվել է մայրաքաղաքի բուժհաստություններից մեկը, մյուսների վիճակը կայուն է, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Նախարարը նշել է, որ մարզպետարանի հետ քննարկվել են տուժած երեխաներին և ուսուցիչներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև հետագա ուսումնական գործընթացի կամակերպման հարցերը։
Մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:

Нет описания фото.

Возможно, это изображение 2 человека и в помещении

Возможно, это изображение 2 человека, люди стоят, в помещении и больница

Возможно, это изображение 5 человек, люди стоят и в помещении

Возможно, это изображение 7 человек, люди стоят и в помещении

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

15:19 16.05.2025

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները տեղի են ունենում փակ դռների հետևում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Բանակցությունների մեկնարկից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունենում Ստամբուլում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ ...

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

15:15 16.05.2025

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

Մայիսի 14-ին՝ ժամը 11.40-ին, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի համայնքային ոստիկանների հետ: Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որն այս տարվա փետրվարի 20-ից հետախուզվում էր մի քանի դրվագ խարդախությունների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

15:05 16.05.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները […] ...

SHANTNEWS

15:00 16.05.2025

SHANTNEWS

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

14:57 16.05.2025

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

14:50 16.05.2025

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...

BACK_TO_TOP