19:07 20.04.2023
Հինգշաբթի օրը հարավային կիսագնդի բնակիչները կկարողանան դիտել Արեգակի ամբողջական խավարումը, մի երևույթ, որը տեղի է ունենում դարում ընդամենը մի քանի անգամ, հայտնում է BBC ին:
Նախորդներից տարբերությունն այն է, որ սպասվող խավարումը հիբրիդային է, որն էլ ավելի հազվադեպ է լինում։ Այն ստացել է Նինգալուի խավարում անունը՝ ի պատիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող Նունգալու ափին, որը գտնվում է արևմտյան Ավստրալիայում:
Որո՞նք են խավարումների տեսակները և ինչո՞վ է հիբրիդը տարբերվում մնացածից:
Արեգակի խավարումները տեղի են ունենում, երբ Արեգակը, Լուսինը և Երկիրը իրար հաջորդում են: Նրանց շարման ձևը, ինչպես նաև Երկրի մակերևույթի կորությունը որոշում է խավարումը ամբողջական կամ մասնակի կլինի, քանի որ Լուսնի ստվերը շարժվում է երկրագնդով մեկ:
Արեգակի հիբրիդային խավարումը ամբողջական և մասնակի համակցություն է, երբ Լուսնի սկավառակն ամբողջությամբ ծածկում է Արեգակը և մուգ շրջանի շուրջ տեսանելի է միայն արևի արտաքին եզրը: Այս երևույթը կոչվում է նաև օղակաձև խավարում։
Երևույթի դիտումը, ինչպես ցանկացած այլ տեսակի խավարում, պետք է անել միայն հատուկ ակնոցներով, զգուշացնում են NASA-ի փորձագետները։
Օղակաձև արևի խավարման ժամանակ Լուսինը գտնվում է Երկրից իր առավելագույն հեռավորության վրա, ուստի այն Արևից փոքր է թվում և այն ամբողջությամբ չի ծածկում:
Խավարման ժամանակ, որը սպասվում է հինգշաբթի, Լուսնի դիրքը երկու անգամ կփոխվի՝ օղակաձևից մինչև ընդհանուր և հակառակը։
Խավարումը կսկսվի Հնդկական օվկիանոսում լուսադեմին և կավարտվի Խաղաղ օվկիանոսում՝ մայրամուտին: Ցիկլի սկզբում և վերջում այն կլինի օղակաձև, մեջտեղում՝ լրիվ։
Տարբեր երկրների դիտորդները կտեսնեն հիբրիդային արևի խավարման տարբեր փուլեր:
Խավարումը կտևի մոտ 60 վայրկյան։ Դրա լավագույն տեսարանը կբացվի Արևմտյան Ավստրալիայի, Արևելյան Թիմորի և Արևմտյան Նոր Գվինեայի բնակիչների համար:
Խավարումը դիտելու լավագույն վայրը Արևմտյան Ավստրալիայում գտնվող Էքսմութ թերակղզին է, որտեղ սպասվում է տասնյակ հազարավոր մարդկանց ժամանումը:
Գիտնականների կարծիքով՝ այս չափազանց հազվադեպ երևույթը 21-րդ դարում տեղի կունենա ընդամենը յոթ անգամ։ Այժմ սպասվում է երկրորդ անգամ։
Քսանմեկերորդ դարի առաջին հիբրիդային արևի խավարումը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերին։
Ամբողջական խավարման փուլն այնուհետև դիտվել է Կենտրոնական Աֆրիկայում` Քենիայի հյուսիսում, Ուգանդայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:
Ըստ NASA-ի՝ հաջորդ խավարումը պետք է տեղի ունենա 2031 թվականին։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...