«Իհարկե սա բարդ խաղ էր». Հենրիխ Մխիթարյանը՝ «Ուոթֆորդ»-ի հետ հանդիպման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+31.09 oC

«Իհարկե սա բարդ խաղ էր». Հենրիխ Մխիթարյանը՝ «Ուոթֆորդ»-ի հետ հանդիպման մասին

16:26 12.03.2018

Ընդամենը երեք օր առաջ «Միլան»-ի դաշտում իտալական  ակումբին հաղթելուց հետո Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալ»-ն,  իհարկե, բարձր տրամադրությամբ էր հյուրընկալել «Ուոթֆորդ»-ին: Դա նկատվեց  խաղի հենց սկզբից: Արդեն երկրորդ րոպեին հյուրերի դարպասապահը դժվարությամբ փրկեց իր թիմին, սակայն քիչ անց նա էլ անզոր եղավ դիմակայել Մուսթաֆիի գլխով հարվածին: Երկրորդ խաղակեսին լոնդոնցիների առավելությունը, Մխիթարյանի ճիշտ ժամանակին արված փոխանցումից հետո, կրկնապատկեց Օբամեյանգը: 

Քիչ անց հյուրերը չօգտագործեցին հաշվի տարբերությունը կրճատելու 100 տոկոսանոց հնարավորությունը: «Արսենալ»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը հետ մղեց Պետեր Չեխը:  Խաղի ավարտից հետո շնորհավորանքներ ստացող ֆուտբոլիստներից մեկը հենց Չեխն էր, քանի որ այս հանդիպումը նրա կարիերայում 200-րդն էր, որում  գնդակ բաց չէր թողել:  11-մետրանոցի դրվագին հետխաղյա հարցազրույցում հատուկ անդրադարձել էր նաև Արսեն Վենգերը: 

«Երբ հաշիվը 2-0 էր, նրանք ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք:  Մենք այդ ժամանակ արդեն բավականին հոգնած էինք, և եթե հանկարծ հաշիվը դառնար 2-1, ապա դժվար է ասել՝ հանդիպումն ինչ ընթացք ու ավարտ կունենար:  Ընդհանուր առմամբ դժվար խաղ էր, ինչպես և Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները: Ամեն դեպքում մենք կարողացանաք բարձր կամային հատկանիշներ դրսևորել և հաղթել»,-նշել է Վենգերը:  

Հաղթական ու վերջին գոլն իր հաշվին գրանցեց Հենրիխ Մխիթարյանը: Այս անգամ Մխիթարյանն ու Օբամեյանգը դերերով փոխվեցին և աֆրիկացու փոխանցումից հետո Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ:  Եվ ամեն դեպքում ընդհանուր արդյունքով լավագույնը լոնդոնցիների կազմում դարձյալ Մխիթարյանն էր:   

Whoscored.com մարզական վերլուծական կայքը 10 հնարավորից 8.79 միավոր տվեց Մխիթարյանին, ինչը ամենաբարձր ցուցանիշն էր դաշտում գնտվող բոլոր ֆուտբոլիստների շրջանում:  Հիշեցնենք, որ Մխիթարյանը լավագույնն էր նաև «Միլան»-ի դեմ խաղում, ու նաև փետրվարի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արսենալ»-ի կազմում: 

«Իհարկե  սա  բարդ հանդիպում էր:  Բայց մենք «Միլան»-ի հետ խաղից հետո որոշակի վստահություն ձեռք բերեցինք ու տարբերությունը նախորդ խաղերի համեմատ, կարծում եմ, արդեն զգալի է:  Մենք շարունակելու ենք աշխատել նույն կերպ և ավելացնելու ենք միավորների թիվը:  Մենք շարունակելու ենք խաղալ  երկրապագուների համար՝  նաև այն երկրպագուների, ովքեր վերջին շրջանում չեն գալիս խաղադաշտ»,- պատասխանել է Մխիթարյանը: 

«Ուոթֆորդ»-ի հետ խաղին լոնդոնցիների Էմիրեյթս մարզադաշտում  դարձյալ դատարկ տեղեր շատ կային:  Անհաջող ելույթների շարքը դեռ իր ազդեցությունը թողել է: Շատ մարզական վերլուծաբանների կարծիքով, սակայն, «Արսենալ»-ի վերջին հանդիպումը  թե թիմի, թե  հատկապես մարզչի հանդեպ  առաջացած տրամադրություններում որոշակի դրական փոփոխություն կկատարի:  Երկրորդ հաղթանակը, հինգ խփած և ոչ մի բաց թողած գնդակ, իսկ Վենգերի մասին դարձյալ խոսում են, որ նա դեռ գործի մեջ է: 

«Արսենալ»-ը միայն ես չեմ: Դա մի մեծ կոլեկտիվ է:  Մինչև որոշում ընդունելը ես խորհրդակցում եմ առնվազն  20 հոգու հետ: Ինձ շրջապատում են շատ տաղանդավոր մարդիկ, ովքեր նույնպես  իրենց կյանքը նվիրել են «Արսենալ»-ին:  Շնորհակալ եմ երկրպագուներից ու նաև «Արսենալ»-ի հետ կապ չունեցող, բայց ինձ հարգող չեզոք երկրպագուներից:   Հիմա շատ հարցեր փողն է լուծում, իսկ գլխավոր արժեքները փողի մեջ չեն: Կարելի է սիրել կամ չսիրել «Արսենալ»-ը, բայց պետք է հասկանալ ինչն է ամենագլխավորը ֆուտբոլում: Ափսոսում եմ, որ հիմա այդ մասին շատ չեն խոսում»,- լրագրողի հարցին պատասխանել է Վենգերը: 

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալ»-ը գործնականում  ոչնչի արդեն չի հավակնում, չհաշված թերևս այն որ կայուն, հուսալի  խաղը կարող է որոշակիորեն վերականգնել ակումբի երբեմնի վարկանիշը:  Ինքնավստահությունն  ավելի ամրապնդելու  համար   շատ ավելի կարևոր  է  «Եվրոպա լիգայում»  հաջող հանդես գալը:   Առջևում «Միլան»-ի հետ  պատասխան հանդիպումն է Լոնդոնում և «Արսենալ»-ը հաջորդ փուլ դուրս գալու  բոլոր հնարավորություններն ունի:  Հիշեցնենք, որ այդ հանդիպումը կկայանա  մարտի 15-ին և կհեռարձակվի «Շանթ»-ի ու «Շանթ պրեմիում»-ի եթերում: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ

13:12 21.08.2025

Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...

Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք

13:06 21.08.2025

Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...

Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5  սկզբունքների շրջանակում. Փաշինյան

12:54 21.08.2025

Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. Փաշինյան

Հայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...

Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն Թորոսյանը

12:47 21.08.2025

Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն Թորոսյանը

Արսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

12:34 21.08.2025

Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. Փաշինյան

Հայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

12:32 21.08.2025

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...

BACK_TO_TOP