Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ. Նիկոլ Փաշինյան

23:55 05.05.2023

Առանցքային տարաձայնությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, բայց միայն դա չէ, հայտարարեց Հայաստանի վարչապետ Փաշինյանը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին՝ որո՞նք են այն հարցերը, որոնց շուրջ վաշինգտոնյան բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մնացել են տարակարծիք։

Փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Չնայած Պրահայում և Սոչիում եղել է արձանագրումը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բայց մենք խաղաղության պայմանագրի նախագծի մեջ դեռևս չենք կարողանում համաձայնության հասնել այն ձևակերպումների շուրջ, որոնք մեզ վստահություն կտան, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը», – ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ տարընթերցումներ կան նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում, և դրանք պահպանվում են:

«Հաջորդ կարևորագույն հարցը՝ ցանկացած պայմանագիր, նույնիսկ ամենամիանշանակ գրվածները ունենում են տարընթերցումներ․ ինչպե՞ս պետք է այդ տարընթերցումները լուծվեն։ Դելիմիտացյիայի պրոցեսի հետ կապված խնդիր կա, շատ կարևոր խնդիր է ի վերջո՝ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո խաղաղության երաշխավորման հարցը։ Նկատի են առնվում և՛ միջազգային մեխանիզմները, և՛ տեղայինը, մասնավորապես, զորքերի և ուժերի դիրքավորման հետ կապված հարցերը՝ ով որտեղ, ինչպես պետք է դիրքավորվի, արդյոք մենք չպետք է ունենանք դելիմիտարիզացված՝ ապառազմականացված գոտի։ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հասցեագրման հարցում կան տարընթերցումներ, և դրանք պահպանվում են։ Այդ հարցերի շուրջ կարող է լինել որոշակի շարժ, բայց եթե տարբերությունը 1 կմ էր, դարձավ՝ 999 մետր, այո, որոշակի մոտեցանք, բայց ճեղքը շարունակում է մնալ շատ մեծ», – նշեց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

19:14 23.05.2025

Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվել

Երևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու: 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ […] ...

Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

19:09 23.05.2025

Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»

Ռաուլը որոշել է հեռանալ «Ռեալ Կաստիլյայից», հաղորդում է Relevo-ն: 47-ամյա իսպանացուն դուր չի եկել այն, որ «Ռեալի» ղեկավարությունն իրեն չի առաջարկել գլխավորել գլխավոր թիմը: Մադրիդյան ակումբը շուտով կգլխավորի իսպանացի Խաբի Ալոնսոն, որը հեռացել է Լևերկուզենի «Բայերից»: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից օրեր անց կհեռանա լեգենդար Կառլո Անչելոտին: Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 […] ...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

19:07 23.05.2025

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […] ...

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացավ նախաքննական մարմին

19:05 23.05.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացավ նախաքննական մարմին

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արտաբույնք գյուղի 23-ամյա բնակիչը մայիսի 21-ին ինքնակամ ներկայացել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ից 23-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափաման միջոցը` կալանք։ ...

Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվեց

19:00 23.05.2025

Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվեց

Մայիսի 20-ին հաղորդվել էր 17-ամյա մի աղջկա անհետ կորելու մասին։ Մայիսի 22-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, մայրաքաղաքի պարեկները նրան հայտնաբերել են Երևանի Արամի փողոցում և տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։ ...

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում․ Փաշինյան

18:58 23.05.2025

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում․ Փաշինյան

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP