Զելենսկու գրասենյակը նպատակահարմար է համարում Հռոմի պապի միջնորդությունը հումանիտար հարցերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+32.09 oC

Զելենսկու գրասենյակը նպատակահարմար է համարում Հռոմի պապի միջնորդությունը հումանիտար հարցերում

11:16 13.05.2023

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը տեղին է համարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի միջնորդությունը հումանիտար հարցերում։

«Կասկած չկա, որ Պապի միջնորդությունը տեղին կլինի հումանիտար հարցերում, այդ թվում՝ աջակցություն բանտարկյալների փոխանակման գործընթացին», – ասել է նա շաբաթ օրը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիևը տեղյակ է այդ մասին:

Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր կլինի շուտափույթ դադարեցնել միայն այն պայմանով, որ «անհրաժեշտ սպառազինությունը ժամանակին մատակարարվի»։

«Մեր իտալացի գործընկերների հետ զենքի մատակարարման, հումանիտար խնդիրների լուծմանն աջակցելու, արտաքին շուկաներում Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ հետագա պայմանավորվածությունները մեզ համար տեղին են», – մեկնաբանել է Պոդոլյակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել Բեռնարդու Սիլվային

19:08 20.08.2025

Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել Բեռնարդու Սիլվային

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Ես նրան եմ ընտրել մի պատճառով. նախորդ մրցաշրջանում, երբ մենք մեծ, շատ մեծ խնդիրներ ունեինք, նա միշտ մեր կողքին էր: Նա միշտ ներկա էր, ամեն օր մարզվում էր, հոգնատանջ տեսք ուներ: […] ...

Կաբարդինո-Բալկարիայի լեռներում լեռնագնացներ են զոհվել

18:54 20.08.2025

Կաբարդինո-Բալկարիայի լեռներում լեռնագնացներ են զոհվել

Կաբարդինո-Բալկարիայում Ադիլ-սու կիրճ բարձրանալիս զոհվել են Պերմից երկու լեռնագնացներ։ Նրանց մարմինները նախատեսվում է տարհանել, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը։ «Ադիլ-սու կիրճի վերին հատվածներում՝ Վյատաու գագաթին (մոտ 3700 մ բարձրություն), Պերմից երկու լեռնագնացներ ընկել են և ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», – հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դեպքի վայր են ուղարկվել Ռուսաստանի Արտակարգ […] ...

Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պետությանը պատճառել է 60 մլն դրամի վնաս

18:41 20.08.2025

Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը պետությանը պատճառել է 60 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից, մի խումբ անձանց օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, […] ...

Երևանում բախվել են բեռնատարը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Mercedes»-ը

18:28 20.08.2025

Երևանում բախվել են բեռնատարը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Mercedes»-ը

Օգոստոսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Ռոստովյան փողոցում՝ թիվ 7/3 հասցեի դիմաց, բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատարը, «ՎԱԶ 2107» մակնիշի, «Լադա» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ […] ...

BACK_TO_TOP