17:30 25.08.2018
Եվրոպական մի շարք երկրների ֆուտբալային առաջնություններում դեռևս բաց է ամառային տրանսֆերային պատուհանը: Այս ամռան ընթացքում կատարված տեղափոխություններից միանշանակ առանձնանում է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ»-ից Թուրինի «Յուվենտուս»: Պորտուգալացի 33-ամյա հարձակվողի համար թուրինցիները վճարեցին 117 մլն եվրո, ինչը ռեկորդային է նման տարիքի ֆուտբոլիստի համար:
Վերջին տարիներին ֆուտբոլային «շուկայում» ֆուտբոլիստների տրանսֆերների գների զգալի աճ է գրանցվել: Այս ֆոնին SHANTNEWS-ը փորձեց ներկայացնել ներկայիս հայ ֆուտբոլիստների 10 լավագույն տրանսֆերային արժեքները, ինչպես նաև անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության ընթացքում գրանցված ֆուտբոլիստների 10 ամենաթանկ տրանսֆերային արժեքները:
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բացարձակ առավելությամբ առաջ է անցել գործող և նախկին հայ ֆուտբոլիստերից: Մեր ընտրանու ավագը իր տրանսֆերային արժեքով ռեկորդակիր է նաև նախկին ԽՍՀՄ երկրների ֆուտբոլիստների շրջանում: 2015 թվականին նրա տեղափոխության համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ին վճարել է 42 մլն եվրո, մինչ այդ ռեկորդը պատկանում էր ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոյին, ով 2006 թվականին իտալական «Միլան»-ից անգլիական «Չելսի» տեղափոխվեց 40 մլն եվրոյի դիմաց:
Ներկայիս հայ ֆուտբոլիստների տրանսֆերների լավագույն տասնյակը՝
Հայաստանի ֆուտբոլի պատմության ընթացքում տրանսֆերային ամենաթանկ արժեքը գրանցած 10 ֆուտբոլիստներից 5-ը ավարտել են իրենց կարիերան: Կարիերան ավարտած ֆուտբոլիստներից ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունեցել է Արտավազդ Քարամյանը: 2006 թվականի հունիսի 26-ին 29 ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվել է 3.3 մլն եվրո:
Լավագույն 10-նյակը հետևյալ տեսքն ունի՝
Ըստ transfermarkt.ru կայքի՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների ընդհանուր գումարը կազմում է մոտ 45 մլն եվրո:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...