16:14 17.06.2023
Ավելի քան 130 տուն է վնասվել Ֆրանսիայի Լա Լեն կոմունայում երեկ տեղի ունեցած 5,3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, շաբաթ օրը հաղորդել է BFMTV-ն:
Երկրաշարժի հետևանքով վնասվել են կոմունայի կենտրոնում գտնվող գրեթե բոլոր տները։ Վնասվել են ոչ միայն մասնավոր տները, այլև հասարակական շենքերը, այդ թվում՝ եկեղեցի և դպրոց, որոնք, անվտանգության նկատառումներից ելնելով, փակվել են:
Մասնագետները սկսել են գնահատել շենքերի անվտանգությունը, ինչի պատճառով որոշ բնակիչների խնդրել են լքել իրենց տները:
Նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժից ամենաշատը տուժել է հենց Լա Լեն կոմունան, որի 500 բնակիչներից 170-ը ստիպված է եղել տեղափոխվել, հայտնում է հեռուստաալիքը։
Երեկ Ֆրանսիայի արևմուտքում 5,3 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է առնվազն մեկ մարդ, վնասվել են մի շարք շենքեր ու ենթակառուցվածքներ։ Երկրաշարժից հետո պատերի ճաքերի պատճառով տասնյակ տներ բնակության համար ոչ պիտանի են ճանաչվել, ավելի քան հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության՝ վնասված էլեկտրահաղորդման գծերի պատճառով։ Շաբաթ օրը մարզում ցնցումները շարունակվում են։
14:11 07.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:05 07.08.2025
64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
13:58 07.08.2025
Լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» կազմակերպություններըԿառավարության որոշման համաձայն լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, սահմանվում են լուծարման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները։ Կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի […] ...
13:50 07.08.2025
Կխթանվի տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումըԿառավարությունը հաստատել է տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառումը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման Հավելվածով N 2 սահմանված՝ տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։ Կարգավորման նպատակն է […] ...
13:43 07.08.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՕգոստոսի 7-ին, ժամը 09:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...
13:35 07.08.2025
Պուտինը կարող է այցելել Հնդկաստան օգոստոսի վերջինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան սպասվում է օգոստոսի վերջին, հինգշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը։ «Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, որոնք մենք շատ ենք գնահատում, մեր երկրների միջև ռազմավարական գործընկերություն կա։ Մենք բարձր մակարդակով ենք շփվում։ […] ...