ՆԳՆ փրկարար ծառայությունը «Արարատ» մոր և մանկան առողջարանում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+25.31 oC

ՆԳՆ փրկարար ծառայությունը «Արարատ» մոր և մանկան առողջարանում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

11:13 01.07.2023

Հունիսի 30-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Արարատ» մոր և մանկան առողջարանում ՆԳՆ Փրկարար ծառայությունն անցկացրեց «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը առողջարաններում» ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ուսումնավարժությանը տեղում հետևում էին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Տիգրան Պետրոսյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Տիգրան Կարապետյանը, Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը և այլ պաշտոնատար անձինք։
Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները, ինչպես նաև ապահովել վերջիններիս ներդաշնակ աշխատանքը և արդյունավետ փոխհամագործակցությունը այլ ծառայությունների հետ:
Ուսումնավարժությանը ներգրավված էին են ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների փրկարարական, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Վայոց ձոր» ԳԳՄ և «ՀԷՑ» ՓԲԸ Ջերմուկի տարածքային տեղամասերի անձնակազմերը, «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մասնաճյուղի արագ արձագանքման թիմերը։
Ուսումնավարժության ղեկավար Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Սարգսյանը հյուրերին համառոտ ներկայացրեց ուսումնավարժության ընթացքը:
Սցենարի համաձայն՝ Վայոց ձորի ՄՓՎ ՃԿԿ 911 ահազանգ է ստացվել այն մասին, որ տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով Ջերմուկ քաղաքի «Արարատ» մոր և մանկան առողջարանում տեղի է ունեցել մասնակի փլուզում, հրդեհ է բռնկվել հյուրանոցի 3-րդ հարկում, կան տուժածներ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ առողջարանի աշխատակիցների կողմից իրականացվել է հանգստացողների տարահանում:
Հրշեջ- փրկարարների ուժերով իրականացվեցին`
☑️բացազատում, հետախուզություն և իրավիճակի գնահատում,
☑️փրկարարական աշխատանքներ,
☑️հրդեհաշիջում:
Միաժամանակ, հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաև որոնողափրկարարական աշխատանքներ, հայտնաբերվեցին տուժածներ։ Հրշեջ-փրկարարների և կամավորների կողմից տուժածները դուրս բերվեցին փլատակներից, ցուցվաբերվեց առաջին բուժօգնություն և տեղափոխվեցին հիվանդանոց։
Մեկ այլ տեղամասում տեղի էր ունեցել ինքնավթար, որին հրշեջ-փրկարարները օպերատիվորեն արձագանքեցին մեկ մարտական հաշվարկի ուժերով, իրականացրեցին տուժածին ավտոմեքենայից դուրսբերման, սահմանազատման, գազի արտահոսքի դադարեցման, հոսանքազրկման աշխատանքներ։
Ամփոփելով արդյունքները, փ/ծ գնդապետ Տ. Պետրոսյանը ուսումնավարժության ողջ ընթացքը գնահատեց լավ, հույս հայտնելով, որ ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները, նպատակային կկիրառվեն հնարավոր արտակարգ դեպքերի ժամանակ՝ ակտիվ փոխհամագործակցելով նաև վարժանքին ներգրավված այլ ծառայությունների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տոպուրիան մտադիր է ապագայում կրկին փոխել քաշային կարգը

16:50 20.05.2025

Տոպուրիան մտադիր է ապագայում կրկին փոխել քաշային կարգը

UFC-ի մարտիկ Իլյա Տոպուրիան մտադիր է հետագայում կրկին փոխել քաշային կարգը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Իլյան մտադիր է նվաճել թեթև քաշային կարգի գոտին, մի քանի անգամ պաշտպանել այն, իսկ այնուհետև տեղափոխվել կիսամիջին քաշ»,- ասել է մարտիկի ներկայացուցիչը։ 28-ամյա Տոպուրիան վերջերս է ազատել կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Նա բարձրացել է թեթև քաշային կարգ` չեմպիոն […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի ազգային արխիվ

16:46 20.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի ազգային արխիվ

Էստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի մի շարք կրթական և մշակութային հաստատություններ: Նախարարը, մասնավորապես, այցելել է Տարտուի ազգային արխիվ, որտեղ Հայաստանի պատվիրակությանը ներկայացվել են արխիվի գործունեությունը, թվայնացման մեխանիզմները, արխիվի լաբորատորիաներում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի՝ ձեռագրերի թվայնացման հնարավորություններին առնչվող […] ...

Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

16:40 20.05.2025

Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը միտված օրենսդրական նախաձեռնություն

Ներկայում, ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: 2023 թվականի ընթացքում ՔՕ 461 եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 1779 քրեական վարույթ: Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության […] ...

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

16:34 20.05.2025

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ: ...

«Սպորտինգը» 21-րդ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն

16:27 20.05.2025

«Սպորտինգը» 21-րդ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն

Լիսաբոնի «Սպորտինգը» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ և պատմության մեջ 21-րդ անգամ դարձել է ֆուտբոլի Պորտուգալիայի չեմպիոն: «Սպորտինգը» վերջին տուրում տանը 2-0 հաշվով հաղթել է «Վիտորիա Գիմարայեշին» և 82 միավորով գրավել առաջին տեղը` երկու միավորով առաջ անցնելով Լիսաբոնի «Բենֆիկայից»: ...

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

16:22 20.05.2025

Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ

Նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական […] ...

BACK_TO_TOP