Կնոջ մոտ առաջացել է հազվադեպ ալերգիա տիզի խայթոցից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+15.76 oC

Կնոջ մոտ առաջացել է հազվադեպ ալերգիա տիզի խայթոցից հետո

15:30 30.07.2023

30-ամյա ամերիկուհու մոտ ալերգիա է զարգացել տզի խայթոցից հետո, որի պատճառով նա կխեղդվի, եթե միս կամ կաթնամթերք ուտի։ Այս հազվագյուտ համախտանիշը նկարագրել է People ամսագիրը։

ԱՄՆ Միսսուրի նահանգի բնակչուհի Քեթի Քահոջը առաջին անգամ ալերգիայի ախտանիշներ է զգացել 2020 թվականին՝ տիզի խայթոցից մի քանի շաբաթ անց։ Նա հիշում է, որ սրտի բաբախն է արագացել, դժվարացել է շնչել։ Սակայն կինը չէր պատկերացնում, թե կոնկրետ ինչ է կատարվում իր հետ, և կարծում էր, որ նա տառապում է խուճապի նոպաներից և անհանգստությունից։ Հիվանդանոցի բուժքույրը նրան ասել է մսի նկատմամբ հնարավոր ալերգիայի մասին, որն առաջանում է տզի խայթոցից հետո:

«Դա ամենախենթ բանն էր, որ ես երբևէ լսել եմ», – խոստովանել է Քահոջը:

Չնայած կասկածներին՝ նա անցել է ալերգիայի թեստը, բայց չի հասցրել սպասել արդյունքներին. մի առավոտ նա ուժեղ ալերգիկ ռեակցիա է ունեցել՝ պանրով և երշիկով սենդվիչ ուտելուց հետո։ Քահոջին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը կայունացել է և հաստատվել է ալերգիայի վարկածը։ Պարզվել է, որ խայթոցը Քեյթի օրգանիզմում առաջացրել է ալֆա-գալ համախտանիշ։ Սա անբուժելի և քիչ բացահայտված հիվանդություն է, որը մարդուն խեղդում է կարմիր միս կամ կաթնամթերք ուտելուց հետո:

Քեթի Քահոջը պատմել է, որ հիվանդանոցից դուրս գալուց հետո սկսել է վախենալ սննդից, քանի որ պարզվել է, որ իր նոպաների պատճառ դարձած բաղադրիչները հայտնաբերվել են իր սովորական մթերքի մեծ մասում։ Նա հիշում է, որ վեց ամսում նիհարել է ավելի քան 13,5 կիլոգրամ, քանի որ սնվել է միայն բանջարեղենով և հավով։

Այնուամենայնիվ, ի վերջո, նա կարողացել է վերադառնալ բնականոն կյանքին, սովորել է ընտրել և պատրաստել իրեն հարմար սնունդ և նորից սկսել է արշավների գնալ, որոնք դադարեցրել էր տիզի խայթոցից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

19:05 13.05.2025

Հրշեջ-փրկարարները մարել են ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը

Մայիսի 13-ին, ժամը 17։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ռեստորաններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 17։45-ին: […] ...

Մարկ Գևորգյանը նորամուտն է նշել «Հանովերի» երկրորդ թիմում

19:00 13.05.2025

Մարկ Գևորգյանը նորամուտն է նշել «Հանովերի» երկրորդ թիմում

Գերմանիայի Երրորդ Բունդեսլիգայի 37-րդ տուրում «Հանովեր 2»-ը հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել է Քյոլնի «Վիկտորիային»։ Հյուրերի կազմում 73-րդ րոպեին փոխարինման է մտել հայ պաշտպան Մարկ Գևորգյանը, որն առաջին հանդիպումն է անցկացրել «Հանովերի» երկրորդ թիմում։ 19-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամռանն է ավստրիական «Զալցբուրգի» համակարգից տեղափոխվել «Հանովեր»։ Նա ծանր վնասվածք ուներ և 2024 թ. մայիսից պաշտոնական հանդիպման չէր մասնակցել։ ...

ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

18:50 13.05.2025

ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային […] ...

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ

18:46 13.05.2025

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների հետ

Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել գործընկերների, մասնավորապես՝ Չինաստանի, Ղազախստանի, Վրաստանի պաշտպանության նախարարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

18:37 13.05.2025

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Մայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԵԽ միջև համագործակցության հարցեր, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ նշվել […] ...

SHANTNEWS

18:00 13.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP