17:39 28.08.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը SHANTNEWS.AM-ին տեղեկացրեց, որ դեռևս ոչ մի քաղաքական ուժ առաջադրման փաստաթղթերը չի ներկայացրել ԿԸՀ:
SHANTNEWS.AM-ը փորձեց կապ հաստատել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչու մինչ այս պահը չի ներկայացվել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը նշեց, որ մինչ այս պահը փաստաթղթերը չներկայացնելը զուտ տեխնիկական հարց է:
«Այսօրվա վարչության նիստի ընթացքում պետք է հստակեցվի ավագանու վերջնական ցուցակը, իսկ վաղն արդեն փաստաթղթերը կներկայացնենք»,- ասաց նա:
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այս հարցի շուրջ մեկնաբանություն չտվեց:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ փաստաթղթերը դեռ չներկայացնելը որևէ լուրջ պատճառ չունի:
«Ես հստակ տեղյակ չեմ, թե ինչու դեռ չեն ներկայացվել փաստաթղթերը, սակայն վստահ եմ, որ որևէ պատճառ չկա»,- ասաց նա:
ՀՀՇ-ի կողմից առաջադրված Արարատ Զուրաբյանը նշեց, որ նրանք ևս վաղը կներկայացնեն փաստաթղթերը:
«Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ այսօր համապատասխան փաստաթղթերը կներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որը ևս առաջադրելու է իր թեկնածությունը, մեզ հետ զրույցում նշեց, որ դա կանի վաղը:
Ընդհանուր առմամբ՝ քաղաքական ուժերը դժգոհություն էին հայտնում ժամկետների սղության առումով:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...