17:32 28.08.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է պատգամավոր Լենա Նազարյանի հետ ձեռնարկած նոր նախագծի մասին:
«Տեղյակ եք, որ օրերս ես և պատգամավոր Լենա Նազարյանը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկանք, որով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին՝ դրանով փորձելով ինչ-որ կերպ փոխհատուցել, ֆիքսել այն ամենը, ինչ տեղի է ունեցել՝ և՛ պետության պատասխանատվությունը, և՛ այդ եղելությունը ֆիքսել: Ուզում եմ տեղեկացնել, որ մոտ օրերս ևս մեկ նախաձեռնություն կլինի, խոսքը «Սասնա ծռեր»-ի գործողությունների ժամանակ տեղի ունեցածի մասին է և դրանց ընթացքում տուժած անձանց՝ ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի ընտանիքներին ևս նման օրենսդրական նախաձեռնությամբ փոխհատուցում տրամադրելու մասին, ինչպես նաև կառավարության կողմից ճիշտ կլինի՝ համապատասխան հանձնաժողով ստեղծվի, որ ուսումնասիրվի Սարի թաղի գործողություններից տուժած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու հարցը:
Իմ և Լենա Նազարյանի կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն կլինի, որով հաշվի կառնվի զավակ կորցրած ոստիկանների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցը, ինչպես նաև կուսումնասիրվեն մյուս տուժողների դեպքերը, նրանք ևս կստանան փոխհատուցում:
Աշխատենք շտկել այն ամենը, ինչ այս տարիներին չի արվել»,- ասել է նա:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...