19:56 28.08.2018
2017 թվականի հունվարի 9-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն Կ․Ս-ն դպրոցում պահակի 4 հաստիքների առկայության պայմաններում, առանց համապատասխան իրավական հիմքերի, առանց համապատասխան աշխատանքները փաստացի կատարելու, երկու հոգու ներառել է տարիֆիկացիոն ցուցակներում՝ որպես պահակ և հնոցապան, իսկ մեկ հոգու, առանց համապատասխան իրավական հիմքերի, սակայն աշխատանքը փաստացի կատարելու պայմաններում, տարիֆիկացիոն ցուցակներում ներառել է որպես լաբորանտ: Ապա նույն դպրոցի տնտեսվար Ս․Հ-ի և տեխնիկական աշխատող Ս.Մ.-ի օժանդակությամբ նրա կողմից յուրացվել է հնոցապանի հաստիքը զբաղեցնող անձի հասանելիք գումարը, ինչպես նաև վատնվել է ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները՝ պետությանը պատճառելով գույքային վնաս։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա դպրոցի նախկին տնօրեն Կ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, դպրոցի տնտեսվար Ս. Հ.-ին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, Ս. Մ.-ին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով։
2018թ. հուլիսի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, և ներկայումս գտնվում է դատաքննության ընթացքում:
Արտադատական միջոցառումներ ձեռնարկելու դատախազի իրավասության իրացմամբ 2018 թվականի հունիսի 29-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն ընդունելության է հրավիրվել նշված քրեական գործով մեղադրյալ Կ. Ս.-ի պաշտպան ՀՀ ՓՊ փաստաբան Սլավիկ Պողոսյանը: Նրան առաջարկվել է վերականգնել քրեական գործով հիմնավորված՝ պետությանը պատճառված ամբողջ գումարը՝ պարզաբանելով, որ այդ հանգամանքը, ՀՀ Քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն, կդիտարկվի որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք։
Արդյունքում պաշտպանի կողմից դատարանին է ներկայացվել վճարման հանձնարարագիր առ այն, որ ամբաստանյալ Կ. Ս.-ի կողմից բանկային փոխանցման միջոցով ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին է փոխանցվել հիշյալ քրեական գործով հաստատված՝ պետությանը պատճառված ամբողջ 6,620,000 ՀՀ դրամ գումարը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:29 19.08.2025
Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետԵրկար ժամանակ տևած առճակատումից հետո Ֆրանսիան ու Ադրբեջանը հակված են վերսկսել հարաբերությունները մաքուր էջից: Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Փարիզը, հակառակ մինչ այդ արվող հայտարարություններին, վերականգնում է Բաքվի հետ համագործակցությունը նավթային ոլորտում: Ինչո՞ւմ է դրսևորվում այդ համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել, որից պարզ է […] ...
21:09 19.08.2025
Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...
20:48 19.08.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներOգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...
20:28 19.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...
20:16 19.08.2025
Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանումՑինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...