12:44 29.08.2018
Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը անցկացրել է Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցություն:
Խորհրդակցությանը ներկա են եղել դպրոցի տնօրենները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գալիք ուսումնական տարվա խնդիրները, դպրոցական ծրագիրը:
Կրթության նախարարի առաջարկով խորհրդակցությունն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով:
«Մի շարք ուղղություններով ԿԳՆ-ն աշխատանք է տանում: Մենք նոր իշխանության առաջին իսկ օրվանից հայտարարել ենք դպրոցների ապաքաղաքականացման մասին: Ներկայում քաղաքական ուժերի ազդեցությունը պետք է դպրոցներում լինի 0: Այն օլիգարխները, ովքեր կփորձեն որևէ կերպ միջամտել դպրոցի գործերին, մենք այդ ազդեցությունը կիջեցնենք մինչև 0»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Նախարարը նաև անդրադարձել է դպրոցների խորհուրդների կարգի փոփոխությանը:
«Դպրոցները վերածվել էին տնօրենների, բիզնեսմենների ազդեցության օղակների, և դրանք գործում էին այդ օղակների թելադրանքով: Խնդրում եմ բոլորիդ օժանդակել` այս համակարգը արմատախիլ անելու գործընթացին: Այն տնօրենները, որոնք բարեփոխումների ոգով կտարվեն, կլինեն իմ գործընկերները, ես նրանց միշտ կօգնեմ, իսկ մյուս դեպքերում արձագանքը կլինի բոլորովին այլ »,-նշել է նա:
Արայիկ Հարությունյանը նաև ասել է, որ ԿԳՆ-ն պատրաստվում է փոփոխություններ մտցնել տնօրենների ընտրության և ուսուցիչների մրցույթների կարգի մեջ:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...