Տնտեսման արդյունքում մինչև տարեվերջ կառուցվելու է 77 կմ ճանապարհ՝ 11 կմ-ով ավելի. նախարարը զեկուցել է վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+21.09 oC

Տնտեսման արդյունքում մինչև տարեվերջ կառուցվելու է 77 կմ ճանապարհ՝ 11 կմ-ով ավելի. նախարարը զեկուցել է վարչապետին

16:34 29.08.2018

Մինչև տարեվերջ 11 կմ-ով ավելի ճանապարհ կկառուցվի, քան նախատեսված էր: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության և ճանապարհների վերանորոգման ոլորտում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը։

Նախարար Աշոտ Հակոբյանի խոսքով՝ ոլորտի այս տարվա բյուջեն 6.4 մլրդ դրամ է, որով նախատեսված էր կառուցել 66 կմ ճանապարհ, բայց տնտեսման արդյունքում մինչև տարեվերջ կառուցվելու է 77 կմ ճանապարհ՝ 11 կմ-ով ավելի: Ընթացիկ ծրագրերը կատարվելու են ողջ ծավալով:

Նախարարը վարչապետին զեկուցել է նաև, որ արդեն իսկ մեկնարկել են Տավուշի մարզի Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ:

«Մեզ համար շատ կարևոր է, որ ընթացիկ ճանապարհաշինական ծրագրերը էական որակական փոփոխություն ունենան՝ նախկինի համեմատ: Շատ կարևոր է որակի վերահսկողությունը, տեխնիկական վերահսկողությունը, որպեսզի միջոցները, որոնք ծախսվում են, ծախսերը լինեն արդյունավետ այնքանով, որ այդ ճանապարհները ծառայեն բավարար չափով և ծառայեն այնքան, որքան նախատեսված է դրանց տեխնիկական կանոնակարգերով»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասին

10:00 23.05.2025

Իսրայելը հայտնել է Եմենից հրթիռի արձակման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են, որ Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել, և որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են այն։ «Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակում, և Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ»,-ասվում է բանակի՝ Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի ուշ բանակը հայտնել […] ...

Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

09:55 23.05.2025

Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն […] ...

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը

09:50 23.05.2025

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն համայնքում քվեարկության իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ։ «Նախարարները կանցկացնեն Հունգարիայի վերաբերյալ ութերորդ լսումը՝ համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված 7-րդ հոդվածի ընթացակարգի»,-նշվում է ծրագրում։ Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Համայնքի պետությունների որոշակի իրավունքներ, այդ թվում՝ երկրի ներկայացուցչի քվեարկության իրավունքը ԵՄ […] ...

Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է միջազգային համաժողովի

09:46 23.05.2025

Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է միջազգային համաժողովի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Հաշվետվողականությունը գործողության մեջ. հաստատությունների արձագանքները օմբուդսմանի և համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) առաջարկներին՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանման ուղղությամբ» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Համաժողովը կազմակերպվել էր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության օմբուդսմանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) և ՄԱԿ-ի […] ...

Լուկա Մոդրիչը առաջիկա օրերին կարող է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին

09:40 23.05.2025

Լուկա Մոդրիչը առաջիկա օրերին կարող է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին

Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Ռեալից»։ Այս մասին հայտնում է COPE-ը: 39-ամյա ֆուտբոլիստը և իսպանական ակումբը համաձայնության չեն հասել նոր պայմանագրհարցում: Չի բացառվում, որ «Ռեալի» լեգենդը պաշտոնական հայտարարություն անի արդեն առաջիկա օրերին: Մոդրիչը «Ռեալի» կազմում է Մոդրիչը 2012 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 55 հանդիպում, դարձել է 4 գոլի և 9 […] ...

Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու տեսլականը. Ալեն Սիմոնյան

09:37 23.05.2025

Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու տեսլականը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ․ «Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր ձեր կյանքի կարևորագույն պահերից մեկն է։ Վերջին դասը միայն դպրոցական կրթության ավարտ չէ, այլ մի նորի սկիզբ՝ լի հնարավորություններով, մարտահրավերներով և մեծ երազանքներով։ Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու […] ...

BACK_TO_TOP