Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքականացնելն անհիմն է. դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+21.09 oC

Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքականացնելն անհիմն է. դատախազություն

17:21 29.08.2018

Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը երեկ՝ օգոստոսի 28-ին Ազգային Ժողովում անդրադառնալով Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կատարված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իր քրոջ՝ ԲՈՒՀ-ի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմանը՝ հայտարարել է, թե «քրեադատավարական օրենքների կոպտագույն խախտումով անհիմն շինծու գործ է», որն առնչվում է իրեն՝ որպես պատգամավորի: Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն օգոստոսի 16-ին տարածել էր նաև Անահիտ Ֆարմանյանը: Պաշտպանները ևս իրենց հայտարարություններում ակնարկում են, թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշումները անհիմն են, իսկ Անահիտ Ֆարմանյանը երբեք չի հրաժարվել համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտարարություն է տարածել նշվածի վերաբերյալ.

Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տվյալ քրեական գործով Անահիտ Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով այն բանի համար, որ նա 2011թ. օգոստոսի 31-ից մինչև 2017թ. մայիսի 5-ը աշխատելով Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ՊՈԱԿ-ում նախ որպես գիտության և արտաքին կապերի, այնուհետև որպես ուսումնագիտական և արտաքին կապերի գծով պրոռեկտոր՝ շրջանավարտներին հատկացվող դիպլոմները և դրանց միջուկները պատվիրելու և հատկացնելու աշխատանքները կատարելու պատրվակով, պաշտոնական դիրքն օգտագործելով, խարդախությամբ, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու միասնական հանցավոր մտադրությամբ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում ընդհանուր թվով 3529 շրջանավարտներից յուրաքանչյուրից, ֆակուլտետների դեկանատների գործավարների միջոցով, ստացել է 5500 ՀՀ դրամ գումար, որը նշված տարիների համար ընդհանուր կազմել է 19.409.500 ՀՀ դրամ, և հափշտակել այն:

Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կայացվել է ապացույցների բավարար համակցությամբ՝ վկաների ցուցմունքներով, համապատասխան փաստաթղթերի զննությամբ և այլն: Մասնավորապես, նշված դրվագով հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում նաև համալսարանի դեկանատների գործավարներ, այլ աշխատակիցներ, ինչպես նաև նշված տարիներին բուհն ավարտած և վերջինիս հետ ներկայումս որևէ առնչություն չունեցող բազում ուսանողներ, որոնք իրենց ցուցմունքներով հաստատել են յուրաքանչյուր ուսումնական տարում Անահիտ  Ֆարմանյանի ցուցումներով գումար հավաքագրելու և նրան հատկացնելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է քրեադատավարական ընթացակարգերի խախտումներով, կամ՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, հետախուզում հայտարարելու որոշումները հիմնավոր չեն, ապա ստիպված ենք պարոն Ֆարմանյանին հիշեցնել, իսկ հանրությանը՝ հետևություններ կատարելու համար տեղեկացնել, որ Անահիտ Ֆարմանյանին որպես կասկածյալ հարցաքննության հրավիրելու մասին հուլիսի 30-ին պատշաճ կարգով ուղարկվել է ծանուցագիր: Այդ պարտականությունը կատարած ոստիկանները, սակայն, արձանագրել են, որ դուռը փակ է, իսկ հարևանը հայտնել է, որ տեղյակ չէ նրա գտնվելու վայրի մասին:

Նույն օրը ոստիկանության աշխատակցի կողմից Անահիտ Ֆարմանյանի հեռախոսին զանգ է կատարվել, որը, սակայն, ոչ աշխատակցի  մեղքով, ընդհատվել է, ինչից հետո այլևս հնարավոր չի եղել նրա հետ կապ հաստատել: Փոխարենը նույն օրը վարույթն իրականացնող քննիչի և Անահիտ Ֆարմանյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում վերջինիս հայտնվել է, որ հուլիսի 31-ին՝ ժամը 16-ին, նրա պաշտպանյալի մասնակցությամբ՝ կասկածյալի դատավարական կարգավիճակով, Ախուրյանի քննչական բաժնում պլանավորվել են քննչական գործողություններ, և անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Սակայն հուլիսի 31-ին քննիչին է զանգահարել պաշտպանը և հայտնել, որ քննչական բաժին ներկայանալու ծանուցում ստանալուց հետո փորձել է կապ հաստատել Անահիտ Ֆարմանյանի հետ, բայց չի կարողացել: Իսկ երբ հաջողվել է, Անահիտ Ֆարմանյանը հայտնել է, որ գտնվում է Վրաստանում և կվերադառնա 2-3 շաբաթ անց:

Անհրաժեշտ է արձանագրել, որ ավելի ուշ ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված տվյալների համաձայն՝ Անահիտ ֆարմանյանը Բավրա մաքսակետով ՀՀ սահմանը հատել է հուլիսի 30-ին, ժամը 21.56-ին, ինչը փաստում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ գործողություններն իրականացնելու ողջ ընթացքում նա գտնվել է ՀՀ տարածքում:

Օգոստոսի 2-ին կայացվել է Անահիտ Ֆարմանյանին ձերբակալելու որոշում, որը, սակայն, ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցների կողմից ի կատար ածել չի հաջողվել՝ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով:

Այսուհանդերձ, ոստիկանության աշխատակիցները կապ են հաստատել վերջինիս ազգականների հետ և, նշելով, որ նրա կողմից կամավոր ներկայանալը էական նշանակություն կունենա նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցում, հորդորել ներկայանալ, ինչը, սակայն, անտեսվել է: Արդեն օգոստոսի 7-ին, ապացույցների բավարար համակցությամբ, կայացվել է Անահիտ Ֆարմանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, օրենքով սահմանված հիմքերի առկայությամբ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում, որից հետո՝ օգոստոսի 8-ին, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վերոնշյալ փաստերի և ժամանակագրության անգամ մակերեսային համադրումը ցանկացած մեկի համար ակնհայտ կդարձնի, որ բացարձակապես մտացածին և անհիմն են ինչպես Անահիտ Ֆարմանյանի կողմից վարույթ իրականացնող մարմնի հետ համագործակցության պատրաստակամության, այնպես էլ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը որևէ մեկի, այդ թվում նաև Սամվել Ֆարմանյանի անձով, հասարակական ու պաշտոնեական կարգավիճակով պայմանավորելու բոլոր ձգտումները:

Վերջինս կարելի է գնահատել որպես բացառապես քրեաիրավական տիրույթում գտնվող գործընթացը քաղաքականացնելու, այդ կերպ վարույթն իրականացնող մարմնի վրա անթույլատրելիորեն ճնշում գործադրելու և հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր:

Ավելորդ է նշել, որ հասարակական, քաղաքական, պետական կամ ցանկացած այլ կարգավիճակով գործունեություն ծավալող անձի հետ որևէ բնույթի, այդ թվում նաև ազգակցական հարաբերությունների մեջ գտնվելը չի կարող և չպետք է դիտվի կամ ընկալվի որպես քրեական պատասխանատվությունից խուսափելու «ինդուլգենցիա»: Մինչդեռ ցավալի է, երբ քրեական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու և այդ շրջանակներում Անահիտ Ֆարմանյանի կողմից քննությանն իրական, այլ ոչ թե մտացածին օժանդակություն ցուցաբերելու դիրքերից հանդես գալու փոխարեն նման մոտեցում դրսևորելու փաստացի անուղղակի ակնարկներ են հնչում ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից:

Հետևաբար, հույս ենք հայտնում, որ գոնե հետայսու գործի ելքով ակնհայտ շահագրգիռ անձինք ձեռնպահ կմնան իրենց պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով ընթացող նախաքննությունն անհիմն կերպով քաղաքականացնելու կամ նրա վրա որևէ կերպ ազդելու փորձերից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

09:55 23.05.2025

Զուգընկերոջ սպանության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի փետրվարի 12-ին Սևան համայնքի բնակավայրերից մեկում զուգընկերը վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ն․Ն․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ, որից հետո Ն․Ն․-ն տարայով լի ծծմբաթթուն […] ...

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը

09:50 23.05.2025

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին կքննարկի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը

ԵՄ խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն համայնքում քվեարկության իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ։ «Նախարարները կանցկացնեն Հունգարիայի վերաբերյալ ութերորդ լսումը՝ համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված 7-րդ հոդվածի ընթացակարգի»,-նշվում է ծրագրում։ Եվրոպական Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Համայնքի պետությունների որոշակի իրավունքներ, այդ թվում՝ երկրի ներկայացուցչի քվեարկության իրավունքը ԵՄ […] ...

Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է միջազգային համաժողովի

09:46 23.05.2025

Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է միջազգային համաժողովի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին առցանց ձևաչափով մասնակցել է «Հաշվետվողականությունը գործողության մեջ. հաստատությունների արձագանքները օմբուդսմանի և համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) առաջարկներին՝ մարդու իրավունքների պաշտպանության խթանման ուղղությամբ» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Համաժողովը կազմակերպվել էր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության օմբուդսմանի գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) և ՄԱԿ-ի […] ...

Լուկա Մոդրիչը առաջիկա օրերին կարող է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին

09:40 23.05.2025

Լուկա Մոդրիչը առաջիկա օրերին կարող է հայտարարել «Ռեալից» հեռանալու մասին

Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Ռեալից»։ Այս մասին հայտնում է COPE-ը: 39-ամյա ֆուտբոլիստը և իսպանական ակումբը համաձայնության չեն հասել նոր պայմանագրհարցում: Չի բացառվում, որ «Ռեալի» լեգենդը պաշտոնական հայտարարություն անի արդեն առաջիկա օրերին: Մոդրիչը «Ռեալի» կազմում է Մոդրիչը 2012 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում անցկացրել է 55 հանդիպում, դարձել է 4 գոլի և 9 […] ...

Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու տեսլականը. Ալեն Սիմոնյան

09:37 23.05.2025

Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու տեսլականը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի կապակցությամբ․ «Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր ձեր կյանքի կարևորագույն պահերից մեկն է։ Վերջին դասը միայն դպրոցական կրթության ավարտ չէ, այլ մի նորի սկիզբ՝ լի հնարավորություններով, մարտահրավերներով և մեծ երազանքներով։ Դուք հենց այն սերունդն եք, որի աչքերում ես տեսնում եմ ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստանի ապագան ու […] ...

Ավստրալիայի հեռահաղորդակցության վերահսկող մարմինը Starlink-ին մեղադրել է երկրի կանոնները խախտելու մեջ

09:35 23.05.2025

Ավստրալիայի հեռահաղորդակցության վերահսկող մարմինը Starlink-ին մեղադրել է երկրի կանոնները խախտելու մեջ

Ավստրալիայի հաղորդակցության և լրատվամիջոցների վարչությունը (ACMA) մեղադրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի Starlink ընկերությանը ազգային օրենքները խախտելու մեջ։ Համապատասխան հայտարարությունը կարգավորող մարմինը հրապարակել է ուրբաթ օրը։ «Starlink-ին պաշտոնական նախազգուշացում է տրվել՝ բողոքների մասին ազգային հեռահաղորդակցության արդյունաբերության կանոնները խախտելու համար։ Կարգավորող մարմնի հետաքննությունը պարզել է, որ Starlink-ը 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսը չորս անգամ […] ...

BACK_TO_TOP