18:24 12.10.2023
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մատենադարանի ձեռագիր ու արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսիսյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը Մատենադարանին նվիրաբերել է բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, որոնք ձեռք է բերել աշխարհի տարբեր երկրներից, տարբեր աճուրդներից և հավաքորդներից: Տեր Ներսես ավագ քահանա Ներսեսյանին Լոնդոնի համալսարանի «Հեյտրոպի» քոլեջը 2017 թվականին շնորհել է աստվածաբանության դոկտորի կոչում: Նա երկար տարիներ (1975-2012 թթ.) եղել է Բրիտանական գրադարանի Քրիստոնեական Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատուն:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Մատենադարանին՝ արժեքավոր ձեռքբերման համար և նշել.
«Այս օրերին կենտրոնացած ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների և ստեղծված իրավիճակով պայմանավորված մարտահրավերների վրա, որոնց լուծման համար մեծ ջանքեր են պահանջվում: Սակայն շատ կարևոր է նաև մոռացության չմատնել պատմամշակութային արժեքների պահպանության կարևոր խնդիրը, որովհետև արժեքները նպաստում են նաև համընդհանուր դիմակայության բարձրացմանը: Մատենադարանին փոխանցվող վավերագրումներն այն կարևոր փաստերն են, որոնք ապահովում են պատմության շարունակականությունը և թույլ տալիս ապահովագրել ժառանգության պաշտպանվածությունը: Մեր այսօրվա կարևորագույն խնդիրներից է Լեռնային Ղարաբաղի տարածքում մշակութային ժառանգության պահպանությունը: Այստեղ ևս կարիք ունենք համախմբելու մեր և ոլորտում մանդատ ունեցող միջազգային կառույցների ջանքերը՝ պաշտպանելու այդ ժառանգությունը»:
Նախարարը բարձր է գնահատել Մատենադարանի և Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանի համագործակցությունը և շնորհելով հուշամեդալը՝ այն որակել գնահատանք՝ նրա կատարած մեծ աշխատանքին:
Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանի խոսքով՝ Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանի հետ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի. 1985 թ.-ից առ այսօր շուրջ 60 ձեռագիր մատյաններ և պատառիկներ է նվիրաբերվել Մատենադարանին: Դրանք վերաբերում են ոչ միայն հայկական մշակույթին ու գիտությանը, այլև ներառում են օտարալեզու ձեռագրեր, որոնք մասնագիտական լուրջ հետաքրքրություն են ներկայացնում:
Արայիկ Խզմալյանի տեղեկացմամբ՝ Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանի հետևողականության շնորհիվ Մատենադարանն այսօր համագործակցում է մի կարևոր նախաձեռնության շուրջ. նախապատրաստվում է Հայաստանի սահմաններից դուրս Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանի՝ երբևէ հանդիպած ձեռագրերի ցուցակի հրատարակությունը:
Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար.
«Ինչ-որ արել եմ, արել եմ լռության մեջ, իմ ողջ կյանքում չեմ փնտրել ուրիշ գործ: Կարծես թե ի ծնե սա պետք է լիներ իմ պարտականությունը. այս մտայնությամբ եմ մոտեցել գործիս: Շատ կարևոր է արտերկրում ունենալ հայկական հարուստ մշակույթը ներկայացնելու նման հնարավորություն»:
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչությունը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...
14:27 07.08.2025
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ 2,5 տարեկան երեխան հենվել է տան երկրորդ հարկի լուսամուտի ցանցին և ընկելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց […] ...
14:20 07.08.2025
Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերըՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...
14:11 07.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:05 07.08.2025
64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...