Նոր ուստարում՝ նոր դպրոց. Ավետիք Էլոյանն այցելել է Արագած համայնքի նորակառույց դպրոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+23.09 oC

Նոր ուստարում՝ նոր դպրոց. Ավետիք Էլոյանն այցելել է Արագած համայնքի նորակառույց դպրոց

11:46 31.08.2018

Ավարտին են մոտենում Քաղաքաշինության կոմիտեի պատվերով իրականացվող ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի թիվ 1 դպրոցի շինարարական աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք կոմիտեից:

Կառույցն իրականացվում է 2014-2018 թթ. պետական բյուջեների միջոցների հաշվին: Նախահաշվային արժեքը կազմել է շուրջ 790 մլն ՀՀ դրամ, պայմանագրայինը՝ շուրջ 693 մլն ՀՀ դրամ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ու Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն այցելել են ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնք՝ կատարված աշխատանքը վերջնականապես գնահատելու համար:

Իրականացվել են դպրոցի երկու մասնաշենքերի ուժեղացման աշխատանքներ, վերակառուցվել տանիքները, անցկացվել է օդափոխության նոր համակարգ:

Նախկինում դպրոցը ջեռուցում չի ունեցել, հիմա արդեն նորակառույց կաթսայատունը լուծելու է այս խնդիրը: Կատարվել են ջերմամեկուսացման, էներգախնայողության աշխատանքներ:

Ամբողջովին հիմնանորոգվել են ուսումնական մասնաշենքերը, հանդիսությունների և մարզական դահլիճները, ճաշարանը:

 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը կարևորել է դպրոցը սակավաշարժ խմբի և հաշմանդամների համար հարմարեցնելու հարցը, հանձնարարություններ տվել սանհանգույցներն այդ պահանջներին համապատասխանեցնելու, ջեռուցման մարտկոցների և խողովակների հետ կապված հարցերը շտկելու ուղղությամբ:

Իրականացվել է բարձրորակ շինարարություն՝ դպրոցը կյանքի է կոչել «Ագաթ 777» ընկերությունը, որի հիմնադիր-ղեկավար, երջանկահիշատակ Աղվան Կարապետյանը բազում ծրագրեր էր իրականացրել սեփական՝ Արագած համայնքի համար:

Դրանցից մեկն էլ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումն էր: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելեց նաև հոգևոր կառույց՝ վերականգնման վերջնական արդյունքին ծանոթանալու համար:

«Ագաթ 777» ընկերության ներկայիս տնօրեն Դավիթ Եսայանի փոխանցմամբ, դպրոցի հանդիսությունների դահլիճը, ճաշարանն ու մարզադահլիճը շուտով վերազինվելու են համապատասխան գույքով:
Կատարվում են վերջին՝ արտաքին հարդարման աշխատանքները, որոնք չեն խանգարելու, որպեսզի սեպտեմբերին 1-ին դպրոցի դռները բաց լինեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

12:37 23.05.2025

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

12:27 23.05.2025

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

12:20 23.05.2025

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

12:11 23.05.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

Հունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...

SHANTNEWS

12:00 23.05.2025

SHANTNEWS

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

11:50 23.05.2025

Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ Ամորիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...

BACK_TO_TOP