«Ինտերի» հարձակվողը աշխատանքից ազատել է իր 27-ամյա դայակին՝ իմանալով նրա մահացու հիվանդության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+19.09 oC

«Ինտերի» հարձակվողը աշխատանքից ազատել է իր 27-ամյա դայակին՝ իմանալով նրա մահացու հիվանդության մասին

18:08 17.10.2023

Միլանի դատարանը պարտավորեցրել է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին դրամական փոխհատուցում վճարել իր նախկին դայակի ընտանիքին՝ անօրինական հեռացման պատճառով։ Այս մասին հայտնում է Sportitalia-ն։

Ֆուտբոլիստն աշխատանքից ազատել է իր 27-ամյա դայակին՝ իմանալով նրա մահացու հիվանդության մասին։ Մինչ այդ` նա հասցրել էր ութ ամիս աշխատել ֆուտբոլիստի ընտանիքում։ Դրանից հետո նա մահացել է։

Դայակի ընտանիքը հայց է ներկայացրել ֆուտբոլիստի դեմ։ Դատարանը բավարարել է նրանց պահանջները։ Մարտինեսը փոխհատուցում կվճարի անօրինական հեռացման համար: Գումարի չափը չի նշվում։

Ավելի ուշ, Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է դատարանի որոշումը։

«Երկար ժամանակ լռեցի՝ ելնելով մեզ չհարգող ընտանիքի հանդեպ հարգանքից։ Բայց ես թույլ չեմ տա, որ իմ ընտանիքին խայտառակեն։ Մենք աշխատանքի ընդունեցինք մի մարդու, որն արդեն հիվանդ էր և երկար տարիներ մեր ընկերն էր։

Մենք շատ բան ենք արել նրա և նրա ընտանիքի համար։ Մենք վճարել ենք նրանց տոմսերի համար, որպեսզի նրանք կարողանան մեկնել, օգնել ենք նրան բուժման հարցում և օգնել ենք բնակարան գտնել իր ընտանիքի համար, որին պետք է համոզեինք գալ Իտալիա և խնամել մահամերձ դստերը:

Այսքանից հետո նրանք սպասեցին, մինչև իրենց աղջիկը մահանա, որպեսզի փորձեն մեզնից գումար կորզել և առավելագույնս օգտվել ստեղծված իրավիճակից։

Մենք նրան օգնել ենք, երբ նա դրա կարիքն ուներ, իսկ հիմա` մեզ փորձում են նսեմացնել: Ինչպիսի՞ մարդ պետք է լինես, որպեսզի օգտագործես քո դստեր մահը փող ստանալու համար»,- գրել է Մարտինեսը սոցցանցերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար

10:40 06.06.2025

Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանության հետևանքով, ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակի տվյալների։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է կրճատել կառավարության սուբսիդիաները և Մասկի պայմանագրերը իր Tesla և SpaceX ընկերությունների համար։ Այնուհետև Tesla-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը շուկայի փակման […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:30 06.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչ

10:23 06.06.2025

Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչ

Ազգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի թիմի դեմ խաղում։ Գերմանացիներին 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխանել է Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեցլ է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի […] ...

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

10:18 06.06.2025

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:08 06.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

10:00 06.06.2025

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...

BACK_TO_TOP