17:16 25.10.2023
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համագործակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրվել են հայ մուլտիպլիկացիոն ֆիլմերի հիմնադիր Լև Ատամանովի և մեծանուն անիմատոր, նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Անվանական հուշաստղերի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Վալենտին Պոդպոմոգովի հարազատները, արվեստագետներ և մտավորականներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել իրականացրած կարևոր աշխատանքի համար:
«2023 թ. հոբելյանական տարի է. մենք նշում ենք հայ կինոյի 100, հայկական անիմացիայի 85, «ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնի 15 և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի 20-ամյակները: Սա խոսում է նոր ժամանակների, կենսունակ և ոլորտները զարգացնող ավանդույթների մասին: Անչափ կարևոր է, որ այդ նոր ավանդույթները և արդի ժամանակների շունչն ու զարգացումը արժևորելով՝ մենք նաև հիշում ու գնահատում ենք այն հիմքերն ու փորձառությունը, որ մեզ առաջ գնալու հնարավորություններ է տվել: Այս արարողությանը մասնակցում ենք՝ նշանավորելու ժամանակների միջև կապը, ապահովելու ավանդույթների շարունակականությունն ու հեռանկարները: Այդ իմաստով խորհրդանշական է, որ «ՌեԱնիմանիա» միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվում են Լև Ատամանովի և Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը: Անգնահատելի են նրանց ավանդն ու ներդրումը հայ մուլտիպլիկացիայի հիմնադրման և զարգացման գործում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հայտնելով նախարարության պատրաստակամությունը՝ շարունակաբար աջակցելու ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:
«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ հայկական անիմացիայի պատմությունը վերհանելու ու ներկայացնելու տեսանկյունից հուշաստղերի բացումը նշանակալի իրադարձություն է.
«Այսկերպ մենք հավերժացնում ենք վարպետների անունները և նրանց ճանաչելի դարձնում ոչ միայն մեր հայրենակիցների և քաղաքի բնակիչների, այլև քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկներին շրջանում։ Լև Ատամանովն ու Վալենտին Պոդպոմոգովը հայկական անիմացիայի հիմնադիրներն են, ու եթե չլինեին նրանք, մենք այսօր չէինք ունենա այսօրվա անիմացիան։ Գուցե տարօրինակ թվա, բայց ամեն երկիր չէ, որ ունի անիմացիոն պատմություն, իսկ մենք ունենք, այն էլ՝ 85-ամյա, և դա հենց այս մարդկանց շնորհիվ»։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը նշել է.
«Շատ ուրախ եմ, որ այս հոբելյանական տարում՝ Հայ կինոյի 100-ամյակի, հայկական անիմացիայի 85-ամյակի և «ՌեԱնիմանիա» անիմացիոն միջազգային կինոփառատոնի 15-ամյակի շրջանակում բացվեցին երկու կարևոր արվեստագետների հուշաստղերը։ Նրանք այն մարդիկ են, որոնք հաստատել են իրենց անգնահատելի դերն ու նշանակությունը ոլորտի կայացման և անիմացիոն ժառանգության հարստացման գործում»։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանի հավելմամբ՝ խորհրդանշական է, որ հայկական անիմացիայի ակունքներում կանգնած մարդկանց հուշաստղերը բացվեցին այս հոբելյանական տարում. «Նրանք հենց հայկական անիմացիայի հիմնադիրներն են, որոնց թողած ժառանգությամբ մենք հպարտանում ենք։ Հայաստանի ազգային կինոկենտրոնն արդեն տևական ժամանակ վերականգնում է նաև այս վարպետների անիմացիոն ֆիլմերը, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տանք, թե անիմացիոն ինչպիսի պատմություն ունենք, ինչ դեր ունի հայկական անիմացիան միջազգային անիմացիոն կինոյի ոլորտում»։
«ՌեԱանիմանիա» փառատոնի գլխավոր աջակիցն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, իրականացվում է ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի կողմից:
Փառատոնն ունի հատուկ հայկական անիմացիոն ֆիլմերին նվիրված հատված՝ «Ռետրոսպեկտիվ» ցուցադրությունները, որոնք այս տարի նվիրված են հայ անիմացիոն արվեստի լեգենդներից վեցին՝ Լև Ատամանովին, Վալենտին Պոտպոմոգովին, Ռաֆայել Բաբայանին, Ստեփան Անդրանիկյանին, Ռոբերտ Սահակյանցին և Յուրա Մուրադյանին։
Բոլոր ցուցադրությունները լինելու են «ԹՈՒՄՈ» կենտրոնում (Հալաբյան 16) ժամը՝ 16:00-17:00: Ստորև ցուցադրությունների ժամանակացույցը.
23.10- Ի հիշատակ Լև Ատամանովի՝ մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
24.10- Ի հիշատակ Վալենտին Պոտպոմոգովի՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր
25.10- Ի հիշատակ Ռաֆայել Բաբայանի՝ թատերական նկարիչ, ռեժիսոր, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
26.10- Ի հիշատակ Ստեփան Անդրանիկյանի՝ անիմատոր
27.10- Ի հիշատակ Ռոբերտ Սահակյանցի՝ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր, ՀՀ ժողովրդական արտիստ
28.10- Ի հիշատակ Յուրա Մուրադյանի՝ անիմացիոն ռեժիսոր
Յուրաքանչյուր ֆիլմի դիտումից հետո լինելու է քննարկում, որը վարելու է արվեստաբան Անի Սարդարյանը:
«ԹՈՒՄՈ» կենտրոնում ցուցադրությունների մուտքն ազատ է։
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...
14:20 07.08.2025
Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերըՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...
14:11 07.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:05 07.08.2025
64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...