19:06 27.10.2023
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին և պատվիրակության անդամներին ներկայացրել է թատրոնի պատմությունն ու գործունեությունը, հյուրերը շրջայց են կատարել կառույցում:
Ողջունելով հյուրերին՝ Կարեն Դուրգարյանը նշել է, որ թամանյանական նախագծով և բացառիկ ճարտարապետական լուծումներով այս կառույցը գտնվում է Երևանի սրտում՝ հանդիսանալով մայրաքաղաքի խորհրդանիշերից մեկը.
«Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես են եկել հանրաճանաչ արտիստներ, այս բեմում բեմադրություններ են արել մեծանուն բալետմայստերներ: Այստեղ ելույթ է ունեցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի ծննդյան 100-ամյակը նշում ենք 2024 թվականին: Թատրոնում առաջին անգամ կբեմադրենք Շառլ Ազնավուրի հեղինակած «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը, որից հետո կլինի համաշխարհային պրեմիերա»:
Ներկայացնելով թատրոնի դահլիճի պայմանները և բեմի հնարավորությունները՝ տնօրենը նշել է, որ թատրոնն ունի երեք բեմ, ինչն աշխարհում բացառիկ հանդիպող երևույթ է: Խոսելով խաղացանկային ներկայացումների մասին՝ Կարեն Դուրգարյանը կարևորել է միջմշակութային համագործակցության հնարավորությունները և ընդգծել.
«Միջմշակութային կապերն ու փոխշփումները հնարավորություն են ընձեռում բեմադրելու Բիզեի, Պուչինիի, Վերդիի և այլոց ստեղծագործությունները՝ կապելով Հայաստանը եվրոպական մշակույթի հետ, որովհետև եվրոպական մշակութային դաշտը՝ օպերայի և բալետի արվեստը, այն լեզուն է, որով մենք կարող ենք խոսել միմյանց հետ: Փոխհամագործակցության և փոխշփումների համատեքստում հատկանշական է նշել, որ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը փայլուն ելույթներով հանդես է գալիս Փարիզում: Այդ մասին են վկայում հանդիսատեսի ոգևորությունն ու բուռն ծափահարությունները»:
Հյուրերը ներկա են եղել եղել «Բարեկամություն» համույթի փորձին և դիտել պարային հատվածներ: Ռիմա Աբդուլ Մալակը զրուցել է «Բարեկամություն» համույթի գլխավոր բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի հետ, շնորհակալություն հայտնել հետաքրքիր և գեղեցիկ կատարումների համար: Նախարարը շփվել է նաև հայ երիտասարդ պարողների և պարուսույցների հետ, պատասխանել նրանց հարցերին, հետաքրքրվել ոլորտին առնչվող թեմաներով:
Այնուհետև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» (ղեկավար՝ Լևոն Ջավադյան) մենակատարները հանդես են եկել ֆրանսիական հայտնի օպերային արիաների կատարումներով, ինչն արժանացել է բարձր ծափողջյունների:
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...
14:20 07.08.2025
Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերըՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...
14:11 07.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:05 07.08.2025
64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...