Հայաստանը մնում է որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում. ԱՄՆ դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+20.09 oC

Հայաստանը մնում է որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում. ԱՄՆ դեսպան

18:32 28.10.2023

Նոր պարեկային ոստիկանության գործարկմամբ Սյունիքի մարզի բնակիչները կկարողանան առավել սերտորեն աշխատել իրավապահ և արդարադատության համակարգի ներկայացուցիչների հետ և ավելի անվտանգ զգալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինը, ով մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

«Միացյալ Նահանգների կառավարության անունից ինձ համար մեծ պատիվ է այսօր միանալ ձեզ այս կարևոր իրադարձությանը։ Գիտեմ, որ այս հանդիսավոր արարողությունից հետո Սյունիքի մարզի պարեկային ոստիկանները պաշտոնապես կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը ողջ մարզում։ Դրանով նաև կնշանավորվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պարեկային ոստիկանության ձևավորումը։

Օգտվելով առիթից, որ այստեղ եմ գտնվում՝ Սյունիքում, ուզում եմ ձեզ ասել այն կարևոր աշխատանքի մասին, որ դուք իրականացնելու եք այստեղ՝ Սյունիքի մարզում։

Վերջերս Հայաստանի վարչապետին ուղղված իր նամակում նախագահ Բայդենը վերահաստատել էր Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը։ Նախ և առաջ այս պարտավորությունը կիրառելի է և վերաբերվում է հենց Սյունիքի մարզին, որը հատկապես տուժել է տարածաշրջանային հակամարտության և արտաքին ագրեսիայի հետևանքով, իսկ վերջերս Սյունիքը ընդունել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազարից ավելի էնթիկ հայերին։

Սակայն, ի հեճուկս այս դժվարությունների և խնդիրների, Հայաստանի և Սյունիքի մարզի հանձնառությունը՝ ամրապնդել իրավունքի գերակայությունը, մնացել է անսասան։ Եվ այս հանձնառության շնորհիվ է, որ Հայաստանը մնում է որպես ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում»,- ընդգծեց Կվինը։

ԱՄՆ դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգների համար մեծ պատիվ է եղել համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ ոստիկանական բարեփոխումների այս հավակնոտ ծրագրի իրագործման հարցում։

«Ուզում եմ գովերգող խոսքերով նշել վարչապետի և ներքին գործերի նախարարության աշխատանքը՝ առաջնորդելու այս բարեփոխումների գործընթացը երկրում։

Հաշվի առնելով դրական ձեռքբերումները, որոնք արձանագրվել են այս բարեփոխումների ընթացքում մինչ օրս, ես ուզում եմ գոհունակությամբ հայտարարել, որ մինչ այժմ Միացյալ Նահանգների կողմից 15 միլիոն դոլար աջակցությանը Միացյալ Նահանգներն ավելացնում է ևս 1 միլիոն դոլար աջակցություն ոստիկանական բարեփոխումների համար։

Այս հավելյալ ֆինանսավորումը կօգտագործվի պարեկային ոստիկանության հաջորդ ակադեմիայի անցկացմանը, որ նախատեսվում է 2024 թվականին»,-նշեց Կվինը։

Նա կրկին շնորհավորեց պարեկային ոստիկաններին՝ իրենց ծառայության մեկնարկի կապակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեխովի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 125 LED լուսատուներով. Ավինյան

22:25 22.05.2025

Չեխովի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 125 LED լուսատուներով. Ավինյան

Չեխովի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից 125 LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ունենք օրենքի նախագիծ, որ տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում կլինեն տուգանքներ․ Միքայել Խաչատրյան

22:17 22.05.2025

Ունենք օրենքի նախագիծ, որ տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում կլինեն տուգանքներ․ Միքայել Խաչատրյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանին։ Անդրադարձ է եղել մայրաքաղաքի խնդիրներին և թե ինչ անելիքներ ունեն այդ խնդիրների լուծման գործում Երևանի քաղաքապետարանն ու ավագանին։ Մասնավորապես, Միքայել Խաչատրյանը խոսել է հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից երևանցիներին ազատելու որոշման պատճառների, ընդհանուր աղբահանության, համայնքային կառույցների շինարարության, կոռուպցիոն բացահայտումների, նաև փողոցային խցանումների […] ...

SHANTNEWS

22:00 22.05.2025

SHANTNEWS

Գեղարքունիքի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

21:50 22.05.2025

Գեղարքունիքի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Մայիսի 22-ին, ավոտվթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրիվանք բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր […] ...

Նյու Յորքի ոստիկանությունը կուժեղացնի կրոնական օբյեկտների պաշտպանությունը Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցներից հետո

21:41 22.05.2025

Նյու Յորքի ոստիկանությունը կուժեղացնի կրոնական օբյեկտների պաշտպանությունը Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցներից հետո

Նյու Յորքի իրավապահ մարմինները լրացուցիչ ստորաբաժանումներ կուղարկեն կրոնական օբյեկտներն ու մշակութային հաստատությունները պաշտպանելու համար Վաշինգտոնի հրեական թանգարանում տեղի ունեցած կրակոցներից հետո, որի հետևանքով զոհվել էին Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ «Չնայած Նյու Յորքի հետ որևէ կապի բացակայությանը, Վաշինգտոնում հրեաների և իսրայելցիների դեմ ուղղված սարսափելի հարձակմանն ի պատասխան, Նյու Յորքի ոստիկանությունը կմեծացնի իր ներկայությունը կրոնական վայրերում և […] ...

Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալուն

21:28 22.05.2025

Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալուն

Լևերկուզենի «Բայերը» առաջխաղացման է հասել Էրիկ տեն Հագի հետ բանակցություններում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նիդերլանդցի մասնագետը պատրաստակամություն է հայտնել ստանձնել թիմի ղեկը, այն բանից հետո, երբ շփումներ է ունեցել գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խաբի Ալոնսոն հեռանալու է «Բայերից»: ...

BACK_TO_TOP