16:59 03.09.2018
Երևանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդները՝ կուսակցությունների և դաշինքների ցուցակները գլխավորող թեկնածուներից շատերը, պարզվում է, ապրում են Երևանի կենտրոնի էլիտար թաղամասերում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է նրանց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթերից:
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ապրում է Այգեձոր թաղամասում, որը գտնվում է Ազգային ժողովի մոտակայքում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության («Իմ քայլը» դաշինք) թեկնածու Հայկ Մարությանն ապրում է Հանրապետության հրապարակի մոտակայքում՝ Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերից մեկում:
«Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանի բնակարանը գտնվում է Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: Մրցակիցներից ոչ պակաս էլիտար հատվածում է բնակվում նաև «Երևանցիներ» դաշինքի առաջին համարը զբաղեցնող Արարատ Զուրաբյանը: Նրա բնակարանը գտնվում է Մաշտոցի պողոտայում: Կենտրոնում են բնակվում նաև ՕԵԿ-ի թեկնածու Մհեր Շահգելդյանը և ՀՅԴ-ի թեկնածու Միքայել Մանուկյանը: Նրանց բնակարանները գտնվում են համապատասխանաբար Մաշտոցի պողոտայում և Պուշկինի փողոցում:
«Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածու Զարուհի Փոստանջյանի բնակարանը գտնվում է Արաբկիր թաղամասի Մամիկոնյանց փողոցում, «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանինը՝ Նորք-Մարաշում, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանինը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գերցենի փողոցում, «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանինը՝ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցում, «Հայաստանի ժողովրդավարական միություն» կուսակցության թեկնածու Գևորգ Սանդալյանինը՝ Նոր Նորքի Մոլդովական փողոցում: «Հայք» կուսակցության թեկնածու Գևորգ Հովսեփյանն էլ ապրում է նույն շրջանի Գյուլիքեխվյան փողոցում, իսկ «Ռեֆորմիստների կուսակցության» քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանն էլ՝ Արարատյան փողոցում:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...