Մեղադրողն ուշացել էր. ապօրինի ծառահատումների գործով դատական նիստը չկայացավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+27.09 oC

Մեղադրողն ուշացել էր. ապօրինի ծառահատումների գործով դատական նիստը չկայացավ

14:05 23.03.2018

Կենտրոնի դատարանում Սյունիքում ծառերի ապօրինի հատման գործից անջատված մասով դատավարության հերթական նիստն էր  հրավիրվել: Գործով ամբաստանյալներն են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ Գեորգի Պողոսյանը, «Արծվանիկ» անտառպետության անտառապետ Ազատ Բադալյանը, Բնապահպանության պետական տեսչության նախկին աշխատակից Վահրամ Մարտիրոսյանը:

Նիստը չի կայացրել, քանի որ մեղադրող Արա Մնացականյանը զգուշացրած ժամանակից շատ ավելի է ուշացել:  Դատավոր Աննա Մաթևոսյանը հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 29-ին:

Հաջորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Վահրամ Մարտիրոսյանը նոր պաշտպան կունենա։ Կքննարկվի նաև այն հարցը, թե արդյոք կարո՞ղ են ԶԼՄ ներկայացուցիչները նիստը լուսաբանել` նկարահանումներ կատարելով:

Հիշեցնենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ Գեորգի Պողոսյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը միջնորդություն էր ներկայացրել՝  վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ  խափանման միջոց կալանավորումը կամ գրավ կիրառել: Աղաջանյանի պնդմամբ՝   որևէ ապացույց կամ փաստական տվյալ չկա, որ Գեորգի Պողոսյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել դատաքննության ընթացքին կամ անօրինական ազդեցություն թողնել դատավարության մասնակիցների վրա:

SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ 2016 թվականի նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսչական ստուգումներ են իրականացվել, որոնց արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատումների դեպքեր:

«Արծվանիկ» անտառպետության անտառապետ Ազատ Բադալյանը նախապես՝ մինչ այդ անտառապետությունում ստուգումներ իրականացնելը, նշված տարածքում ապօրինի հատված ծառերի քանակը քիչ արձանագրելու և դրա դիմաց կաշառք տալու համար դիմել է իր համաքաղաքացի, բնապահպանության պետական տեսչության նախկին աշխատակից Վահրամ Մարտիրոսյանին, որը խոստացել է օգնել Ազատ Բադալյանին: Մասնավորապես, Վ. Մարտիրոսյանը կապ է հաստատել և բանակցել իր մտերիմ, նույն տեսչության անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանի հետ, ապա խնդրել նրա միջամտությունը, որպեսզի նշված անտառպետությունում ստուգող խմբի կողմից «մեղմ» ստուգումներ անցկացվեն, և արձանագրված վնասը չգերազանցի 600.000-650.000 ՀՀ դրամը: Վասիլ Աբրահամյանը այդ մասին հայտնել է ստուգող խմբի ղեկավար Վարդան Ասատրյանին, որը Գեորգի Պողոսյանի հետ ընդունել է կաշառքի դիմաց ապօրինի հատված ծառերի քանակը նվազեցնելու առաջարկը:

Օժանդակելով Գեորգի Պողոսյանի և Վարդան Ասատրյանի կողմից կաշառք ստանալուն՝ Վասիլ Աբրահամյանը անտառապետ Ազատ Բադալյանի անունից ներկայացած Վահրամ Մարտիրոսյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել կաշառքի գումարը վերջինիս կողմից բանկային փոխանցումով ուղարկելու շուրջ: Ըստ պայմանավորվածության` Վահրամ Մարտիրոսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին խոշոր չափերի կաշառքի գումարը փոխանցել է Վասիլ Աբրահամյանի մատնանշած անձի անվամբ: Հաջորդ օրը Վ. Աբրահամյանը ստացել է կաշառքի գումարը և այն փոխանցել Վարդան Ասատրյանին ու Գեորգի Պողոսյանին: Դրա դիմաց վերջիններս 2016 թվականի նոյեմբերի 22-ին, հայտնաբերված ապօրինի ծառահատումների ծավալները նվազեցնելու նպատակով, «Արծվանիկի» անտառպետության տարածքում արձանագրված վնասի իրական չափերն արտացոլող պաշտոնական փաստաթղթերը` հաշվեգնահատման ցուցակները, պատռել են, ապա կազմել կեղծ ստուգման ակտ, որում հիշյալ անտառպետությունում հայտնաբերված իրական վնասը նվազեցրել են:

Բացի դրանից՝ քննությամբ պարզվել է նաև, որ Գեորգի Պողոսյանը ապօրինի ձեռք է բերել և իր բնակարանում ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող 25 հատ 7,62մմ տրամաչափի և 5 հատ 7,63մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող զենքերի համար նախատեսված փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2017 թվականի նոյեմբերի 1-ին` նշված բնակարանում կատարված խուզարկությամբ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Գեորգի Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով  և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:

Ազատ  Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով:

Վահրամ ՄարտիրոսյանինՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Խոշոր չափերով կաշառք ստանալու և դրան օժանդակելու համար որպես մեղադրյալներ ներգրավված Վարդան Ասատրյանի ևՎասիլ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Մարզերում մասնաճյուղ բացելու առավելությունները» խորագրով քննարկմանը

17:14 02.05.2024

ԲՏԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Մարզերում մասնաճյուղ բացելու առավելությունները» խորագրով քննարկմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC) մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից անցկացվող «Մարզերում մասնաճյուղ բացելու առավելությունները» խորագրով պանելային քննարկմանը, որը կազմակերպվել էր UATE Member Meetup-ի շրջանակում: Միջոցառման ընթացքում նախարարի տեղակալը շրջայց է կատարել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի նախաձեռնություններին, GTC-ում գործունեություն իրականացնող ընկերությունների աշխատանքներին: Առաջին կանգառը […] ...

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել

16:54 02.05.2024

Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Արդեն տեղեկացվել է, որ 2024թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ին, մարտական հերթափոխ կատարելու ժամանակ, […] ...

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

16:52 02.05.2024

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու ծրագիրը շարունակվում է. ԱՆ

Գլխուղեղի կաթվածի հետևանքով առաջացող հաշմանդամությունը և մահացությունը նվազեցնելու նպատակով շարունակվում է Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման ծրագիրը: Այն իրականացվում է Երևանի 4 բժշկական կազմակերպությունում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում և «Հերացի» համալսարանական հիվանդանոցում և մարզային` Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոններում (Վանաձորի ԲԿ-ում միայն թրոմբոլիտիկ ծառայության […] ...

Խորհրդարանում քննարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը

16:37 02.05.2024

Խորհրդարանում քննարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը

2022-2023 թվականներին կազմակերպվել եւ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 24 համայնքներում, որոնցից 21-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ 3-ում՝ մեծամասնական: 2023 թվականին ԿԸՀ-ն օրենսդրությանը համապատասխան ստուգել է 1 քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի կողմից հավաքված ստորագրությունների վավերականությունը: Այս մասին հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ Ազգային ժողովի մայիսի 2-ի հերթական […] ...

Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ

16:29 02.05.2024

Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի […] ...

ՔՏՀԱ տեսչական մարմնում ամփոփվել են 2024թ․ 1-ին եռամսյակի գործունեության արդյունքները

16:22 02.05.2024

ՔՏՀԱ տեսչական մարմնում ամփոփվել են 2024թ․ 1-ին եռամսյակի գործունեության արդյունքները

2024թ․ մայիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին ներկա են եղել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը, Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Աշխատանքային խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես՝ աշխատանքային հանդիպմանը ՏՄ կառուցվածքային […] ...

BACK_TO_TOP