ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ընդհարվել են Մբապեի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+29.09 oC

ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ընդհարվել են Մբապեի պատճառով

18:32 18.04.2024

Փարիզի ՊՍԺ-ի և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստների միջև ընդհարում է տեղի ունեցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո։

Կրքերը բորբոքվել են Կիլիան Մբապեի պատճառով։ «Սա ֆուտբոլ է, խոսել պետք է դաշտում»,- բղավել է ֆրանսիացի հարձակվողը։ Դրանից հետո ֆուտբոլիստներն ընդհարվել են հանդերձարան տանող թունելում, գրում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Բարսելոնայում կայացած խաղում Ֆրանսիայի չեմպիոնը Մբապեի դուբլի օգնությամբ հաղթել էր 4-1 հաշվով, իսկ կիսաեզրափակչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտասովոր դեպք ֆուտբոլում. մրցավարը պահանջել է հեռացնել բոլ-բոյին

16:00 01.05.2024

Արտասովոր դեպք ֆուտբոլում. մրցավարը պահանջել է հեռացնել բոլ-բոյին

Ֆուտբոլի Շոտլանդիայի առաջնությունում անսովոր դեպք է տեղի ունեցել: «Սենթ Միրեն»-«Ռենջերս» խաղի 9-րդ րոպեին հյուրերի եզրային պաշտպան Լեոն Բալոգունը մոտեցել է եզրային նետում կատարելու: Գնդակը եղել է բոլ-բոյի մոտ, որը սկզբում գնդակը պարզել է Բալոգունին, հետո մի կողմ նետել այն: Ֆուտբոլիստը միանգամից մոտեցել է մրցավարին և հայտնել այդ դեպքի մասին: Մրցավարը պահանջել է հեռացնել գնդակ մատակարարող […] ...

Անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը

15:33 01.05.2024

Անցկացվել է Հայաստանի ձիասպորտի առաջնությունը

Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվել է ձիասպորտի Հայաստանի առաջնությունը։ Մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝ B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ), C դաս (արգելքների բարձրությունը՝110 սմ), D դաս (արգելքների բարձրությունը՝ 90 սմ): Մրցութային առաջին օրը D դասում հաղթող է […] ...

Ո՞վ է լինելու «Լիվերպուլի» նոր մարզիչը

14:52 01.05.2024

Ո՞վ է լինելու «Լիվերպուլի» նոր մարզիչը

«Լիվերպուլը» պատրաստվում է թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակել Արնե Սլոտին: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ անգլիական ակումբը Ռոտերդամի «Ֆեյենորդի» հետ համաձայնության է հասել մարզչի տրանսֆերի հարցում: Ակումբներն արդեն ստորագրել են բոլոր փաստաթղթերը, ռոտերդամիցները ստանալու են 13-15 միլիոն եվրո: Հոլանդացի մասնագետի նշանակման մասին ակումբը հայտարարելու է այս շաբաթվա ընթացքում: Սլոտը փոխարինելու է գերմանացի Յուրգեն Կլոպին, […] ...

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանը 8 ներկայացուցիչ ունի

10:30 01.05.2024

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանը 8 ներկայացուցիչ ունի

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է մայիս ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 55-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 64-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 84-րդ, Հրանտ Մելքումյանը` 95-րդ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո,  դասակարգման աղյուսակում 22-րդն է: ...

Վան Պերսին կգլխավորի «Հերենվենը»

09:46 01.05.2024

Վան Պերսին կգլխավորի «Հերենվենը»

«Արսենալի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին նոր մրցաշրջանից առաջ կգլխավորի «Հերենվենը»: Կողմերը պայմանավորվել են երկամյա պայմանագիր կնքել։ Այս մասին հայտնում է AD-ն։ Այս պաշտոնում վան Պերսին կփոխարինի Կիս վան Վոնդերենին։ Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ «Հերենվենը» Էրեդիվիզիեի աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը։ Որպես ֆուտբոլիստ՝ Վան Պերսին հայտնի է նաև «Մանչեսթեր Յունայթեդի», «Ֆեներբահչեի» և «Ֆեյենորդի» կազմում […] ...

«Ռեալն» ու «Բավարիան» առաջին խաղում չպարզեցին հաղթողին

08:44 01.05.2024

«Ռեալն» ու «Բավարիան» առաջին խաղում չպարզեցին հաղթողին

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց հյուրերի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 53-րդ րոպեին Լերոյ Սանեն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 4 րոպե անց Հարի Քեյնն առաջ մղեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին Մադրիդում։ ...

BACK_TO_TOP