ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+18.09 oC

ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը

09:24 25.04.2024

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարություն է այցելել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են նաև չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։
«ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերը

10:15 04.05.2024

Դաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բռնկված տան կրակը մարելուց հետո հրշեջները ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերը

Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48, թիվ 48/1 և […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին

10:12 04.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ: ...

Ամբողջ գիշեր ահազանգեր են եղել գրասենյակային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակված մեքենաների մասին

09:52 04.05.2024

Ամբողջ գիշեր ահազանգեր են եղել գրասենյակային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակված մեքենաների մասին

Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ տեղատարափ անձրևի հետևանքով Երևանի մի շարք վարչական շրջաններում, մասնավորապես՝ Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ, Դավթաշեն և Նոր Նորք վարչական շրջանների շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ջրի մեջ արգելափակված և խափանված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ […] ...

Հիմնանորոգվում է Տ-4-78 /Տ-4-40/-Նորակերտ-/Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի մի հատվածը

09:16 04.05.2024

Հիմնանորոգվում է Տ-4-78 /Տ-4-40/-Նորակերտ-/Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Տ-4-78 /Տ-4-40/-Նորակերտ-/Մ-14/ (Փոքր Մասրիկ) ավտոճանապարհի կմ5+200-կմ7+200 հատվածը։ Հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Վարդենիսի տարածաշրջանում։ Շինաշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտին, ավարտը նախատեսված է ընթացիկ տարվա ամռանը։ ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

08:41 04.05.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

23:50 03.05.2024

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

Դանիացի դեռահասները 15 տարեկանից հնարավորություն կունենան աբորտ անել առանց ծնողների համաձայնության, իսկ հղիության ընդհատման ժամկետը երկրում ավելանում է մինչև 18-րդ շաբաթ, հայտնում է Դանիայի առողջապահության նախարարությունը։ «Հղիության ընդհատման շեմը տեղափոխվում է հղիության 18-րդ շաբաթ։ Միևնույն ժամանակ, 15-17 տարեկան դեռահասներին հնարավորություն է տրվում աբորտ անել առանց ծնողների համաձայնության»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվել է, […] ...

BACK_TO_TOP