«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության գործով եւս մեկ անձ ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+19.09 oC

«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության գործով եւս մեկ անձ ձերբակալվել է

18:49 27.04.2024

«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության գործով մեկ այլ անձ՝ Տաջիկստանի քաղաքացի Ջումոխոն Կուրբոնովը, ձերբակալվել է մինչև մայիսի 22-ը։ Շաբաթ օրը՝ ապրիլի 27-ին, Մոսկվայի Բասմանի դատարանը նրան կալանավորել է։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի կողմից միջնորդության քննարկումը տեղի է ունեցել փակ դռների հետևում։

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հետաքննությունը կարծում է, որ 21-ամյա միգրանտը գումար է տրամադրել ահաբեկչությունը նախապատրաստելու համար, ինչպես նաև իր հանցակիցներին տրամադրել է կապի միջոցներ և համակարգված վճարել հեռախոսի հաշիվները։

Հայտնի է դարձել նաև, որ Կուրբոնովը Ռուսաստանում աշխատել է ոչ պաշտոնապես։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդուման Միշուստինին հաստատել է վարչապետի պաշտոնում

17:27 10.05.2024

Պետդուման Միշուստինին հաստատել է վարչապետի պաշտոնում

Պետդուման լիագումար նիստում ընդունել է Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնում հաստատելու մասին որոշման նախագիծը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Միշուստինին վարչապետի պաշտոնում հաստատելու համար կողմ է քվեարկել 375 պատգամավոր, ձեռնպահ՝ 57, դեմ ձայներ չեն եղել: ...

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

14:40 10.05.2024

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Պուտինը բացատրել է Միշուստինի թեկնածության ընտրությունը

14:12 10.05.2024

Պուտինը բացատրել է Միշուստինի թեկնածության ընտրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի իր ընտրությունը բացատրել է նրանով, որ նրա ղեկավարած կաբինետը դժվարին պայմաններում շատ բան է արել։ «Վերջերս մենք հանդիպեցինք գործընկերների հետ և գնահատեցինք կառավարության աշխատանքը նախորդ տարիների դժվարին պայմաններում, և ինձ թվում է, որ ճիշտ կլիներ, եթե մենք շարունակեինք աշխատել Ձեզ հետ, իսկ Դուք շարունակեիք աշխատել որպես կառավարության […] ...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետի հետ

13:37 10.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ընդգծվել է, որ […] ...

Թայվանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:05 10.05.2024

Թայվանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանի ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Հուալիեն քաղաքից 33 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է 350 հազար մարդ։ Օջախն ընկել է 18 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Իրանն ազատ է արձակել առևանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին

11:56 10.05.2024

Իրանն ազատ է արձակել առևանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին

Իրանը ազատ է արձակել առևանգված MCS Aries-ի անձնակազմի յոթ անդամներին, այդ թվում՝ հինգ հնդկացիների: Ապրիլի կեսերին իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները Հորմուզի նեղուցի ջրերում գրավել են Պորտուգալիայի դրոշով բեռնատար նավը։ ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ MCS Aries անունով բեռնարկղային նավը որսացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինների կողմից՝ […] ...

BACK_TO_TOP