Չեխիայի նախագահը վնասվածք է ստացել մոտոցիկլետ վարելիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2024
  • $
    388.49
  • RUBLE
    4.40
  • 415.57
WEATHER
+34.09 oC

Չեխիայի նախագահը վնասվածք է ստացել մոտոցիկլետ վարելիս

23:17 23.05.2024

Չեխիայի նախագահ Պետր Պավելը վնասվածք է ստացել մոտոցիկլետ վարելիս և զննում է անցնում Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալում։ Այս մասին պետության ղեկավարի վարչակազմը հայտնել է X-ի պաշտոնական էջում:

«Հանրապետության նախագահը վնասվածք է ստացել մոտոցիկլետ վարելիս, նրա վնասվածքները լուրջ չեն, սակայն դրանց պատճառով Կենտրոնական զինվորական հոսպիտալում կարճ զննում է անցնում»,- ասվում է փաստաթղթում։

Պավելը, ով այս տարի կդառնա 63 տարեկան, մոտոցիկլետների երկրպագու է։ Ազատ ժամանակ սիրում է մոտոցիկլետ վարել։ Նախագահը՝ չեխական բանակի պաշտոնաթող գեներալը, բժիշկների կարծիքով գերազանց ֆիզիկական մարզավիճակում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ

17:39 16.06.2024

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ

Հունիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: «Քննարկել ենք հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում: Հանիպմանն անդրադարձել ենք նաև օրակարգային այլ հարցերի»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է […] ...

Շվեյցարիայի նախագահն ասել է, որ Ուկրաինայի հարցով համաժողովում լիարժեք միասնություն չկա

17:30 16.06.2024

Շվեյցարիայի նախագահն ասել է, որ Ուկրաինայի հարցով համաժողովում լիարժեք միասնություն չկա

Հունիսի 15-16-ին Բյուրգենշտոկում կայացած Ուկրաինայի կոնֆերանսի քննարկումը ցույց տվեց տարբեր տեսակետների առկայություն։ Այս մասին ֆորումի փակման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը։ «Վերջին երկու օրերի քննարկումները ցույց տվեցին, որ կան տարբեր տեսակետներ»,- ասել է Ամհերդը։ Նախագահի խոսքով, «շատ ավելի կարևոր էր ըմբռնումը, որ Ուկրաինայում խաղաղության ճանապարհը պետք է հիմնված լինի միջազգային […] ...

Սրաշենում բնակիչների հետ քննարկեցինք գյուղատնտեսական կոոպերատիվ ստեղծելու, կառավարությունից աջակցություն ստանալու գաղափարը․ Փաշինյան

17:11 16.06.2024

Սրաշենում բնակիչների հետ քննարկեցինք գյուղատնտեսական կոոպերատիվ ստեղծելու, կառավարությունից աջակցություն ստանալու գաղափարը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Սրաշենում էր: «Բնակիչների հետ քննարկեցինք գյուղատնտեսական կոոպերատիվ ստեղծելու եւ կառավարությունից աջակցություն ստանալու գաղափարը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...

ԵՀ ղեկավարն ասել է, որ համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է

16:55 16.06.2024

ԵՀ ղեկավարն ասել է, որ համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ էներգակիրների և պարենային ապրանքների գների համաշխարհային աճը պայմանավորված է Ուկրաինայի հակամարտությամբ։ Այդ մասին նա հայտարարել է Ուկրաինային նվիրված համաժողովի բացմանը, որը տեղի է ունենում Շվեյցարիայում։ «Էներգիայի գները բարձրացել են, պարենային ապրանքների գներն աճել են: Եվ սա նախազգուշական հեքիաթ է ողջ աշխարհի համար»,- ասել է քաղաքական գործիչը՝ […] ...

Համբուրգում անհայտ անձը կացնով հարձակվել է ոստիկանների վրա

16:33 16.06.2024

Համբուրգում անհայտ անձը կացնով հարձակվել է ոստիկանների վրա

Համբուրգի ոստիկանությունը կացնով տղամարդու է վնասազերծել քաղաքի գլխավոր զբոսաշրջային փողոցներից մեկի՝ Ռեպերբանի մոտ։ Ինչպես հայտնում է Bild թերթը, միջադեպը տեղի է ունեցել Նիդեռլանդների հավաքականի երկրպագուների ամբոխի մոտ։ Լիդեռլանդների հավաքականը խաղում է Լեհաստան ընտրանու հետ Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակներում։ Ըստ ԶԼՄ-ի՝ տղամարդը ագրեսիա է դրսևորել ոստիկանների նկատմամբ և կացնով հարձակվել նրանց վրա։ Ոստիկանները սկզբում […] ...

Ուկրաինայի վերաբերյալ ամփոփիչ կոմյունիկեն չի ստորագրել մի քանի երկիր, այդ թվում՝ Հայաստանը

16:13 16.06.2024

Ուկրաինայի վերաբերյալ ամփոփիչ կոմյունիկեն չի ստորագրել մի քանի երկիր, այդ թվում՝ Հայաստանը

Շվեյցարական Բյուրգենշտոկում Ուկրաինայի հարցով համաժողովին ներկա BRICS-ի երկրները բանակցություններից հետո չեն ստորագրել համատեղ կոմյունիկեն։ Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ շվեյցարական գագաթնաժողովի՝ Ուկրաինայի հարցով  հռչակագրի տեքստը պատրաստ է, հաշվի են առնվել Կիևի բոլոր սկզբունքային դիրքորոշումները։ Եզրափակիչ կոմյունիկեն ստորագրած երկրների ցանկը կազմակերպիչները տեղադրել են Բյուրգենշտոկի մամուլի կենտրոնի էկրաններին։ Այս փաստաթուղթը ստորագրել են […] ...

BACK_TO_TOP