20:58 21.05.2024
ԵՄ-ն չի կասկածում Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահ լինելու լեգիտիմության հարցում, այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Ուկրաինական հասարակությունը և հիմնական քաղաքական կուսակցությունները չեն կասկածում, թե ով է օրինական նախագահը: Եվ մենք ևս կասկած չունենք, թե ով է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին է»,- ասել է նա։
Ստանոյի խոսքով՝ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն, նախագահը պետք է շարունակի աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ չի ընտրվել պետության նոր ղեկավար։
Նա նաեւ ընդգծել է, որ Ուկրաինան ներկայումս հնարավորություն չունի ընտրություններ կազմակերպելու Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով։
Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ 2019 թվականին հինգ տարի ժամկետով ընտրված Զելենսկու նախագահական լիազորությունները պետք է ավարտվեն մայիսի 21-ի գիշերը։ Սակայն պատերազմական պայմաններում Կիևը հրաժարվել է նախագահական ընտրություններից, թեև երկրի իրավական համակարգն արգելում է այս իրավիճակում կազմակերպել միայն խորհրդարանական ընտրություններ։
16:33 07.08.2025
Կարապետ Վարդանյանը հետախուզվում էՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 29-ամյա Կարապետ Վոլոդյայի Վարդանյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են զանգահարել 1-02, 010-59-06-60 հեռախոսահամարներով կամ դիմել մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:22 07.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ ու ականներ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ԱրմավիրումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 5-ին քաղաքացին զանգահարել է Օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Մայիսյան գյուղ տանող ճանապարհին՝ մոլախոտերի մեջ զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տեսակի 3 ատրճանակ, 6 հրացան, նռնակներ, պայթուցիչներ, ինքնաձիգի […] ...
16:14 07.08.2025
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. վերամբարձ կռունկի վրայի երկաթե կոնստրուկցիաները թափվել են 39-ամյա աշխատակցի վրաԱյսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան խոշորացված համայնքի Անիի տարածաշրջանի Շիրակավան գյուղից հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ Շիրակավանի միջնակարգ նոր կառուցվող […] ...
16:07 07.08.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա․ Թումանյանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը մարիխուանա է պահում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա Ալավերդիի Բաղրամյան թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 22 գրամ մարիխուանային նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Կազմված փաստաթղթերն ու 25-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. […] ...
16:00 07.08.2025
Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին2029 թվականին Հայաստանում նախատեսված ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային: Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ Հայաստանի և […] ...
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ...