ՀՀ ՔԿ մասնագետները ԵԽ փորձագետների հետ քննարկել են առցանց տիրույթում ֆինանսական հանցագործությունների, փողերի լվացման ոլորտում քննության արդյունավետության բարձրացման խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+25.09 oC

ՀՀ ՔԿ մասնագետները ԵԽ փորձագետների հետ քննարկել են առցանց տիրույթում ֆինանսական հանցագործությունների, փողերի լվացման ոլորտում քննության արդյունավետության բարձրացման խնդիրները

12:40 05.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի հրավերով և ԱԳՆ աջակցությամբ Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության CyberEast+ծրագրի շրջանակներում իրականացվել է ֆինանսական քննության, առցանց տիրույթում ֆինանսական հանցագործությունների, փողերի լվացմամբ և հանցավոր գործունեության այլ դրսևորումների արդյունքում ստացված վիրտուալ արժույթների ոլորտում արդյունավետ քննության, դրա համար անհրաժեշտ կառուցակարգերի ներդրման, միջազգային առաջատար փորձին ծանոթանալու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի կարողությունների զարգացմանն ուղղված խորհրդատվական առաքելություն- հանդիպում՝ ԵԽ փորձագետների մասնակցությամբ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի՝ ֆինանսական շրջանառության բաղադրիչ ունեցող հանցագործությունների քննությամբ զբաղվող ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի համապատասխան վարչությունների ղեկավարները, տարածքային ստորաբաժանումների՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններ քննող մի շարք քննիչներ։

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա շնորհակալություն է հայտնել փորձագետներին՝ ՀՀ ՔԿ հրավերին արձագանքնելու համար և վերահաստատել է Կոմիտեի հանձնառությունն ու հետաքրքրվածությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտում CyberEast+ CyberEast+ծրագրի շրջանակներում շարունակելու բարձր մակարդակի համագործակցությունը, քանզի տեխնոլոգիական անդադար զարգացման միջավայրում բարձր տեխնոլոգիաների ոլորտում մարտահրավերները նվազման միտումներ չեն ունենալու։ Դրա հետ մեկտեղ, տեխնոլոգիական լուծումները նաև հնարավորություններ են, որոնց կիրառմամբ հնարավոր է բարձրացնել քննության արդյունավետությունն ու հանցագործությունների բացահայտելությունը։

Այս առումով ոլորտի մարտահրավերներին արձագանքելու կարողությունների զարգացումը մնում է խիստ կարևոր տարածաշրջանի երկրների, այդ թվում նաև Հայաստանի համար, ինչի լույսի ներքո զուգահեռ ֆինանսական քննությունը, առցանց հանցագործությունից ստացված եկամուտները, ֆինանսական խարդախությունները և փողերի լվացման քննությունների արդյունավետության բարձրացումը մնում են Հայաստանի առաջնահերթություններից:

ՀՀ ՀԿԳ ՔԳՎ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանն իր խոսքում նշել է, որ աշխարհում, ֆինանսական հանցագործությունների քննության ընթացքում առանցքային խնդիր է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ հանցավոր ծագում ունեցող գումարների, միջոցների, ակտիվների հայտնաբերումը, առգրավումը, արգելադրումն ու բռնագանձումը։ Փողերի լվացման սխեմաներում առավել հաճախ են կիրառվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջարկվող տարբեր և նորացվող գործիքներ։ Եվ առանց անհրաժեշտ իրավական կարգավորումների, միջազգային արդյունավետ համագործակցության, ժամանակակից որոնողական և վերլուծական տեխնոլոգիաների կիրառման և հատուկ մասնագիտացված քննիչների՝ հնարավոր չէ արդյունավետ պայքար մղել այդ ուղղությամբ։ Ըստ Ռ․ Ադիլխանյանի՝ անգամ «ավանդական» քննության իրականացման արդյունքում անձանց դատապարտելու կամ միջազգային հետախուզում հայտարարելու պարագայում, եթե չեն հայտնաբերվում ու արգելադրվում հանցավոր ծագում ունեցող միջոցները, չի հատուցվում տուժողներին, պետությանը պատճառված վնասը, դժվար է խոսել քննության լիակատար արդյունավետության մասին։ Պատճառն այն է, որ ստվերում գտնվող հանցավոր եկամուտները, հետագայում ծառայելով հանցավոր նպատակների, նպաստում են նոր հանցագործությունների կատարմանը, գեներացնում են նոր հանցավոր կարողություններ, ապահովում են հետագա հանցավոր գործունեության կատարման նպաստավոր պայմաններ և գրավչություն։

Ոլորտում միջազգային հեղինակություն վայելող ընկերություններից մեկի վերլուծությամբ 2022թ․ Հայաստանի Հանրապետությունում կրիպտորաժույթների ընդհանուր շրջանառությունը կազմել է ավելի քան 9մլրդ դոլար, որի զգալի մասը կազմել են հանցավոր ծագում ունեցող կամ ռիսկային գործարքները։

Ռ․ Ադիլխանյանը հավելել է, որ կրիպտոարժույթներն այսօր հանդիսանում են համացանցային տարբեր տիրույթների միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության համար հիմնական վճարային միավոր։ Իսկ քաղաքացիներից, ֆինանսական հաստատություններից և էլեկտրոնային վճարային համակարգերից հափշտակված միջոցները, դրանց տեղաշարժը թաքցնելու նպատակով, հիմնականում փոխակերպվում են կրիպտոարժույթների։

Ժամանակակից աշխարհում հանցավոր եկամուտներն առավել հաճախ են գեներացվում բարձր տեխնոլոգիաների տիրույթում գտնվող թվային հարթակներում կամ այլ պետությունների տարածքում։ Եվ այդ ուղղությամբ արդյունավետ քննություն կատարելու համար «ավանդական» քննության մեթոդիկան, գիտելիքները, հմտություններն ու փորձը բավարար չեն։ Ըստ Ադիլխանյանի՝ սխալ է այն մոտեցումը, որ ցանկացած քննիչ իր վարույթում ֆինանսական քննություն իրականացնելու համար համապատասխան ելակետային տվյալներ ստանալուց հետո ի զորու է կատարել այդ ուղղությամբ արդյունավետ քննություն։

Հանդիպման ընթացքում ԵԽ փորձագետները համոզմունք են հայտնել, որ հանցավոր ծագում ունեցող, հանցագործությունների կատարման արդյունքում ստացված և փոխակերպված, հափշտակված, փողերի լվացման արդյունքում ձևավորված՝ արտերկրում, վիրտուալ և կրիպտոարժույթների տիրույթում գտնվող ֆինանսական միջոցների, ակտիվների հայտնաբերման, սառեցման, առգրավման, արգելադրման, բռնագանձման համար արդյունավետ նախաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ են Ֆինանսական քննություն/հետաքննություն իրականացնելու համար հատուկ, նեղ մասնագիտացում ունեցող, անհրաժեշտ տեխնիկական գործիքակազմ ունեցող և հաջողությամբ կիրառող, միջազգային անհրաժեշտ հարթակներին հասանելիություն ունեցող քննիչներ։

Նշված քննիչները պետք է պարբերաբար և շարունակաբար կատարելագործեն իրենց գիտելիքներն ու կարողությունները, հնարավորություն ունենան փորձի փոխանակում իրականացնել միջազգային գործընկերների հետ, մասնակցել համատեղ վարժանքների և վերապատրաստումների, ինտեգրվելու միջազգային գործընթացներին։ Փորձագետները, ելնելով միջազգային փորձից, ընդգծեցին, որ ֆինանսական քննության ոլորում արդյունավետ քննության իրականացման համար անհրաժեշտ է ունենալ ֆինանսական քննության մասնագիտացված ստորաբաժանում, որի քննիչների կողմից կիրականացվի զուգահեռ ֆինանսական քննություն։

Հանդիպման ավարտին Ծրագրի պատասխանատուները պատրաստակամություն հայտնեցին շարունակել ՀՀ քննչական կոմիտեին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ ֆինանսական քննության ոլորտում քննիչների կարողությունների զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ մասնագիտացող քննիչների թիրախային վերապատրաստումների, միջազգային համագործակցության շրջանակներում կապերի ստեղծման և փորձի փոխանակման ուղղություններով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

14:00 23.05.2025

Դեռևս հունվարին որոշել էի, որ այս տիտղոսը մերն է լինելու․ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկողլուն մեկնաբանել է Եվրոպա լիգայում գրանցած հաղթանակը: «Դժվար է էմոցիաները բառերով արտահայտելը: Ես հպարտ եմ իմ խաղացողներով: Մի առիթով Ավստրալիայի վարչապետն ասաց, որ անսպասելի հաղթանակը հաղթանակ է իրական հավատացողների համար: Այս տղաներն անհավանական են, քանի որ ոչ մի րոպե չեն կասկածել իմ աշխատանքի վրա: Դեռևս հունվարին որոշել էի, որ այս […] ...

Վրաստանն արգելում է ռուսներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներ

13:46 23.05.2025

Վրաստանն արգելում է ռուսներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներ

Վրաստանն արգելք է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման և վերաարտահանման վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից։ «Մենք հաստատում ենք. արգելքը ուժի մեջ է մայիսի 15-ից», – համապատասխան հարցին ի պատասխան ասել են թեժ գծից։ Նախկինում Ռուսաստան և Բելառուս արտահանումն ու վերաարտահանումը արգելված էին, սակայն այդ […] ...

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածը

13:35 23.05.2025

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող տեղական նշանակության ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Շինարարությունը մեկնարկել է մոտ 1 ամիս առաջ։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային պաստառի քանդման, մշակման, գլդոնով տոփանման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի մի հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Կառուցվում են նաև մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված […] ...

«Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը

13:22 23.05.2025

«Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը, հայտնում է As-ը։ Բրազիլացին «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի խաղում վնասվածք է ստացել և փոխարինվել։ 18-ամյա ֆուտբոլիստը մայիսի 21-ի մարզումն անավարտ է թողել ցավերի պատճառով։ Նա բուժզննում է անցել, որը հաստատել է աջ ոտքի ծնկատակի ջլի վնասվածքը։ Երիտասարդ խաղացողի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 2 […] ...

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

13:11 23.05.2025

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացման տեսանկյունից: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է ինչպես […] ...

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

13:00 23.05.2025

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին: […] ...

BACK_TO_TOP