Խաղային ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Խաղային ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

17:28 05.06.2024

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով նախաձեռնության կարգավորման հիմքում խաղային ոլորտի հստակ թվային միջոցներով թափանցիկության ապահովումն է եւ վերահսկողության կազմակերպումը:

Զեկուցողը տեղեկացրել է, որ փաթեթի վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ Ֆինանսների նախարարության լիազոր մարմնի եւ խաղային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արդյունքում խորհրդարան է ներկայացվել նախաձեռնության փոխհամաձայնեցված տարբերակը:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ:

Առանձնացվել են «խոշոր շահում» եւ «ուղղակի շահում» կատեգորիաները: Խոշոր շահման շեմ է սահմանվել 5 մլն դրամը: «Եթե միանվագ շահումը գերազանցում է 5 մլն դրամը, ապա առաջանում է հարկ, եւ գործում է հարկային գործակալի ինստիտուտը: Այսինքն՝ խաղի կազմակերպիչը՝ որպես հարկային գործակալ, պարտավոր է 10 տոկոս դրույքաչափով եկամտային հարկը փոխանցել պետական բյուջե»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել՝ որոշվել է, որ շահումը պետք է արտացոլվի տարեկան հայտարարագրում, եթե տարվա ավարտին այն դրական մեծություն է: «Տարվա ընթացքում խաղային հաշիվը համալրվում է, որից հետո կատարվում են խաղադրույքներ: Եթե տարվա ընթացքում կատարված խաղադրույքների արդյունքում կա դրական մեծություն (որեւէ խաղացող հաղթող է եղել տարվա ընթացքում), ապա կկիրառվի եկամտային հարկի 5 տոկոս դրույքաչափ, եւ այդ դեպքում ֆիզիկական անձը դա կարտացոլի տարեկան հայտարարագրում եւ կփոխանցի պետական բյուջե»,- մանրամասնել է Ռուստամ Բադասյանը:

Որեւէ խաղի մասնակցելու արգելք է սահմանվել իրավապահ մարմինների աշխատակիցների համար:

Նախագծից հանվել է «այլ շահումով խաղեր» հասկացությունը: «Որոշում ենք կայացրել, որ ՀՀ տարածքում պետք է արգելվի որեւէ այլ շահումով խաղի գործունեությունը, որը տարբերվում է շահումով եւ ինտերնետ շահումով խաղերից»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը:

Փոփոխություններ են եղել նաեւ որոշ հասկացությունների ձեւակերպման մասով, խմբագրվել են մի շարք հոդվածներ:

Նախատեսվել է խաղային օպերատորի ընտրության երկփուլ համակարգ:

Պատգամավորները դիտարկումներ են ներկայացրել փոփոխությունների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանն էլ բարձրաձայնել է իր առաջարկը ոլորտում սահմանվող հարկման դրույքաչափը փոփոխելու վերաբերյալ:

Քննարկման արդյունքում որոշվել է խաղային գործունեությունը կարգավորող օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգել` բարձրացված հարցերի վերաբերյալ լրացուցիչ քննարկում կազմակերպելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

13:00 23.05.2025

Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին: […] ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

12:50 23.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանում

Մայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

12:37 23.05.2025

Հարի Քեյնը` Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Անգլիացի ֆուտոբլիստն ավարտված մրցաշրջանում 31 խաղում 26 գոլ է խփել, կատարել 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջնության գլխավոր ռմբարկուն է և «Բավարիայի» կազմում դարձել է երկրի չեմպիոն` նվաճելով կարիերայի առաջին տիտղոսը։ ...

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

12:27 23.05.2025

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12.00-ի դրությամբ

Մայիսի 23-ի ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

12:20 23.05.2025

Դպրոցականները՝ ՊԵԿ-ում․ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է դպրոցից

Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների աշակերտներն օրերս հյուրընկալվել են Պետական եկամուտների կոմիտեում։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ներկայացրել են «Շենացրու՛ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով իրենց հեղինակային նախագիծը։ Աշակերտներն իրենց աշխատանքում անդրադարձել են հարկերի վճարման կարևորությանը՝ որպես պետության զարգացման կարևոր հիմնասյան, ուսումնասիրել են կայուն հարկային համակարգ ունեցող զարգացած երկրների հաջողված փորձն […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

12:11 23.05.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան մտադիր է կանխել Ռուսաստանից ԵՄ նավթի և գազի մատակարարման արգելքը

Հունգարիայի կառավարությունը մտադիր է կանխել Եվրահանձնաժողովի ծրագրի ընդունումը, որը նախատեսում է 2027 թվականի վերջից ԵՄ երկրներ ռուսական էներգամատակարարումների լիակատար արգելք: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Նա նշել է, որ Բրյուսելում այս հարցերի շուրջ բանակցություններում Բուդապեշտը պետք է «ցուցաբերի ոչ միայն իմաստություն, այլև համառություն՝ կանխելու համար այնպիսի որոշման կայացումը, որը կարգելի ռուսական գազի […] ...

BACK_TO_TOP