18:22 05.06.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ՛Ազուր ռեգիոնի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև դրական և արդյունավետ համագործակցության բազմաթիվ փորձերը:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվելիք ծրագրերին:
Սոֆի Ժուասենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել Էքս-ան-Պրովանս քաղաքում հայկական ներկայության կարևորությունը: Ըստ նրա՝ քաղաքն առաջիններից է, որ ընդունել է Հայոց ցեղասպանությունը, և կա սերտ համագործակցություն հայկական սփյուռքի հետ: Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում նախատեսվում է Էքս-ան-Պրովանս քաղաքում ունենալ նրա անվան հրապարակ: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում են Հայաստանի օրեր, որի շրջանակում կկազմակերպվեն տարբեր արվեստագետների ցուցահանդեսներ: Նախատեսվում է իրականացնել բիենալե ճարտարապետության ոլորտում:
Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է պատրաստակամությունը համագործակցության շրջանակում կայանալիք միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը խրախուսելու հարցում: «Հայկական ներկայությունը Ֆրանսիայում շատ գնահատելի և տեսանելի է: Շնորհակալ ենք ձեր հետևողական ուշադրության համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Քննարկվել են նաև Էքս-ան-Պրովանսը և Մասիսը քույր քաղաքներ ճանաչելու և ըստ այդմ՝ համատեղ շարունակական ծրագրեր իրականացնելու հեռանկարները: Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Մասիս քաղաքում կան ֆրանսերենի ուսուցման դպրոցներ, և վերջերս ֆրանսախոս աշակերտները հաջողությամբ հանդես են եկել Շառլ Ազնավուրի 100-մյակին նվիրված միջոցառմամբ:
Կողմերը նախանշել են Էքս-ան-Ֆրանսիայի Պրովանս ռեգիոնի և ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի դպրոցների միջև ևս հաստատել կապեր՝ փորձի փոխանակման, նոր համագործակցության հաստատման նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության, մասնավորապես՝ Երևանի և Էքս-ան-Պրովանսի կոնսերվատորիաների միջև համագործակցության հնարավորությանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
13:46 23.05.2025
Վրաստանն արգելում է ռուսներին ավտոմեքենաներ արտահանել երրորդ երկրներՎրաստանն արգելք է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար երրորդ երկրներ ավտոմեքենաների արտահանման և վերաարտահանման վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունից։ «Մենք հաստատում ենք. արգելքը ուժի մեջ է մայիսի 15-ից», – համապատասխան հարցին ի պատասխան ասել են թեժ գծից։ Նախկինում Ռուսաստան և Բելառուս արտահանումն ու վերաարտահանումը արգելված էին, սակայն այդ […] ...
13:35 23.05.2025
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհի մի հատվածըՀիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող տեղական նշանակության ավտոճանապարհի 2.1կմ հատվածը։ Շինարարությունը մեկնարկել է մոտ 1 ամիս առաջ։ Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային պաստառի քանդման, մշակման, գլդոնով տոփանման աշխատանքներ։ Նորոգվող ճանապարհի մի հատվածում արդեն տեղադրված է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Կառուցվում են նաև մայթեր, տեղադրվում են ջրահեռացման վաքեր։ Շինաշխատանքների ավարտը նախատեսված […] ...
13:22 23.05.2025
«Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունըՄադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը բաց կթողնի աշխարհի ակումբային առաջնությունը, հայտնում է As-ը։ Բրազիլացին «Սևիլիայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 37-րդ տուրի խաղում վնասվածք է ստացել և փոխարինվել։ 18-ամյա ֆուտբոլիստը մայիսի 21-ի մարզումն անավարտ է թողել ցավերի պատճառով։ Նա բուժզննում է անցել, որը հաստատել է աջ ոտքի ծնկատակի ջլի վնասվածքը։ Երիտասարդ խաղացողի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 2 […] ...
13:11 23.05.2025
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը Ֆրանսիայի հետ բազմաոլորտ համագործակցության շարունակական խորացման տեսանկյունից: Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է ինչպես […] ...
13:00 23.05.2025
Կադրային փոփոխություններ` Գլխավոր դատախազի հրամաններովՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնին: […] ...
12:50 23.05.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին ձերբակալվեց օդանավակայանումՄայիսի 21-ի առավոտյան ժամը 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 27-ամյա մի տղամարդ: 2024 թվականի ապրիլից Եգիպտոսի Արաբական Հանրապետության ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...