ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել՝ կապված Կիևի վրա ռուսական հարձակման հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+7.09 oC

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել՝ կապված Կիևի վրա ռուսական հարձակման հետ

23:25 09.07.2024

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստը, որը գումարվել է հուլիսի 8-ին Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակման և մանկական հիվանդանոցում ռուսական հրթիռի խոցման կապակցությամբ, հայտնում է BBC-ին։
Հուլիսի 8-ին ուկրաինական քաղաքներին ռուսական հարվածի հետևանքով, ըստ ուկրաինական իշխանությունների վերջին տվյալների, զոհվել է 44 մարդ, որից 33-ը Կիևում։
«Օխմատդետի»մանկական հիվանդանոցում մահացել է երկու մեծահասակ՝ բժիշկ և այցելու, 10 երեխա վիրավորվել է։
«Միջազգային իրավունքով պաշտպանված հիվանդանոցի դիտավորյալ թիրախավորումը ռազմական հանցագործություն է, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նման միջադեպերը, որոնք մեզ խորապես մտահոգում են, ամբողջ Ուկրաինայում առողջապահական հաստատությունների և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա համակարգված հարձակումների արշավի մի մասն են կազմում», – խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ջոյս Մսույան:

Ռուսաստանը առանց ապացույցների պնդում է, որ հիվանդանոցը խոցվել է ուկրաինական զենիթահրթիռով։ BBC Verify-ի հետ զրույցում փորձագետները նշում են, որ դատելով տեսանյութում երևացող հրթիռի ձևից և պայթյունի ուժգնությունից, այն, ամենայն հավանականությամբ, ռուսական թեւավոր հրթիռ է եղել:
Մյուս կողմից, ուկրաինական իշխանությունները պնդում են, որ ռուսները միտումնավոր հարվածել են հիվանդանոցին, սակայն այս հարձակման միտումնավոր լինելու հավաստի ապացույցներ դեռևս չեն ներկայացվել հանրությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP