Հրթիռը, որը խոցել էր Կիևի մանկական հիվանդանոցը, պարունակում էր արևմտյան մասեր. Financial Times – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+7.09 oC

Հրթիռը, որը խոցել էր Կիևի մանկական հիվանդանոցը, պարունակում էր արևմտյան մասեր. Financial Times

19:12 10.07.2024

X-101 թևավոր հրթիռը, որը Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, օգտագործել է Կիևի «Օխմատդետ» մանկական հիվանդանոցին հարվածելու համար,  ԱՄՆ-ում և Շվեյցարիայում  արտադրվող քաղաքացիական ավիացիայի համար օգտագործվող բաղադրիչներ էր պարունակում։ Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին, հայտնել է Financial Times  թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի սեփական աղբյուրների տվյալները։

Փորձագիտական ​​գնահատման համար առիթ է հանդիսացել ուկրաինական կողմի ուսումնասիրության վերլուծությունը նմանատիպ հրթիռի բեկորների վերաբերյալ, որոնք Ռուսաստանի Դաշնությունն օգտագործել է հունվարին մեկ այլ թիրախի վրա հարձակվելու համար։ Այն պարունակում է երկու բաղադրիչ՝ արտադրված շվեյցարական STMicroelectronics ընկերության կողմից, և 14 ամերիկյան բաղադրիչ Intel, Texas Instruments, Analog Devices և այլ ընկերություններից:

«Չնայած պատժամիջոցները Ռուսաստանին կտրել են որոշ առաջադեմ բաղադրիչներից, Կրեմլի պաշտպանական ոլորտը դիմել է միկրոպրոցեսորների և այլ առաջադեմ տեխնոլոգիաների, որոնք նախատեսված չեն ռազմական օգտագործման համար»,- փոխանցում է Դոյչէ Վելլեն։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ բոլոր արևմտյան բաղադրիչները նախատեսված են հիմնականում քաղաքացիական օգտագործման համար, և որ դրանցից մի քանիսը բավականին հին են։ Միևնույն ժամանակ, ռուսական փաստաթղթերում նշվում է, որ պահեստամասերը արտադրվել են Չինաստանում, Մալայզիայում, Ֆիլիպիններում, Թայվանում կամ Թաիլանդում։ Մեկ հատվածի վերլուծությունը, ամենայն հավանականությամբ, թերագնահատում է Ռուսաստանի կախվածության չափը արտասահմանյան արտադրողներից:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի կողմից Financial Times-ին տրամադրված վերլուծության համաձայն՝« X-101 հրթիռը կարող է պարունակել ավելի քան 50 տարբեր արտասահմանյան արտադրության մասեր»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:51 06.05.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

23:49 06.05.2025

Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանին

Ամեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

23:44 06.05.2025

ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...

BACK_TO_TOP