13:50 15.07.2024
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփի վրա կրակած տղամարդը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։
Թոմաս Քրուքսն իր հետ ոչ մի փաստաթուղթ չի ունեցել, և հետաքննությունը նրա ինքնությունը պարզել է ԴՆԹ-ի միջոցով, հայտնում է BBC -ն։
Թոմաս Քրուքսը ծնողների հետ ապրում էր Բեթել պարկի Պիտսբուրգ արվարձանում՝ մահափորձի վայրից մոտ 70 կմ հեռավորության վրա։ 2022 թվականին նա ավարտել է դպրոցը՝ ստանալով 500 դոլար մրցանակ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում իր արդյունքների համար»,- այդ մասին գրել է տեղական թերթը։
Դպրոցից հետո Քրուքսն աշխատել է մոտակայքում՝ ծերանոցի խոհանոցում։
Ինչպես պարզել է ամերիկյան մամուլը, հանրապետական թեկնածու Թրամփի դեմ մահափորձ կատարած երիտասարդն ինքը պաշտոնապես գրանցվել է որպես Հանրապետական կուսակցության համակիր։
Այնուամենայնիվ, երեք տարի առաջ նա գումար է նվիրաբերել, թեև ընդամենը 15 դոլար, Դեմոկրատական կուսակցությանն աջակցող ActBlue կազմակերպությանը:
Ըստ ամերիկյան մամուլի՝ սպանության պահին Քրուքսը կրում էր Demolition Ranch-ի տարբերանշանով շապիկ, որը միլիոնավոր բաժանորդներով YouTube ալիք է, որը հրապարակում է զենքի և պայթուցիկ սարքերի տեսանյութեր։
Իրավապահ մարմինները պարզել են, որ կրակոցների ժամանակ օգտագործած Թոմաս Քրուքսի ատրճանակը օրինական կերպով գնել է նրա հայրը ավելի քան վեց ամիս առաջ: Այս մասին գրել է Associated Press-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
«Մենք այս պահին չենք որոշել, թե որն է եղել նրա շարժառիթը», – շաբաթ օրը ճեպազրույցում ասել է ՀԴԲ-ի Պիտսբուրգի գրասենյակի ղեկավար Քևին Ռոժեքը:
Ըստ նրա հետաքննությունը կարող է տևել մի քանի ամիս, և քննիչները ջանք չեն խնայի պարզելու, թե ինչն է ստիպել Քրուքսին գնդակահարել Թրամփին։
Թոմասի հայրը՝ Մեթյու Քրուքսը, CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ բացարձակապես չի պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել, և որդու մասին մամուլի հետ խոսելուց առաջ պետք է խոսի իրավապահների հետ։
Մահափորձից հետո, կիրակի գիշերը, ոստիկանությունը շրջափակել է Քրուքսների տունը և շտապ տարհանել նրանց բոլոր հարևաններին։ Տեղի ոստիկանությունը բացատրել է, որ դա պայմանավորված է նրանով, որ տանը պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...