Հայկական եկեղեցական ճարտարապետությունը՝ ֆրանսիական նոր ֆիլմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+28.09 oC

Հայկական եկեղեցական ճարտարապետությունը՝ ֆրանսիական նոր ֆիլմում

16:05 17.09.2018

Երերույքի տաճարի կառուցման հստակ թվագրություն չկա, որոշ պատմաբաններ միայն նշում են կառույցի ճարտարապետական նմանությունները հեթանոսության շրջանի մեհյանների հետ: Օտարերկրացիները հետաքրքրված են առեղծվածային Երերույքով, Հայաստանում եզակի համարվող, վաղ քրիստոնեական դարաշրջանի տաճարը հաճախ հայտնվում է ուսումնասիրությունների կենտրոնում:

Այն իր գեղեցկությամբ ու խորհրդավորությամբ զարմացնում է օտարազգիներին, որոնք Երերույքի պատմությունն ընդգրկում են Հայաստանի մասին նկարահանվող ֆիլմերում:

«Հայկական եկեղեցական ճարտարապետությունն առանձնանում է նրանով, որ մուտքը դեպի եկեղեցի աստիճաններով է, որոնցով մտնում ես գավիթ, հետո եկեղեցի ու տեսնում խորանը: Սա հատուկ է միայն հայկական ճարտարապետությանը, իսկ հաջորդը բնական լույսն է, որը թափանցում է խորանի վերևում գտնվող փոքրիկ պատուհաններից»,- հայկական եկեղեցական ճարտարապետության մասին իր հիացմունքն է հայտնել France 2 հանրային հեռուստաընկերության պրոդյուսեր Տոմա Վալյան:

«Մենք ընտրել ենք Երերույքի տաճարը, որովհետև այն համեմատաբար հին է և բավականին պահպանված, այստեղ մենք կարող ենք գտնել այնպիսի մանրամասներ, որոնք չկան որևէ այլ երկրում։ Շատ տպավորված եմ տաճարի քարերով, դրանք շատ հին են, հատկապես տպավորվեցի շրջակայքի լռությունից, տարածքը շատ խաղաղ է»,- իր տպավորություններով է կիսվել ֆրանսահայ  պրոդյուսեր Գիյոմ Թուերյանը։

Ֆրանսիայի հանրային France 2 հեռուստաընկերության պրոդյուսեր Գիյոմ Թուերյանի հայրն ազգությամբ հայ է: Նրան արմատներն են բերել Հայաստան։ Ֆիլմ են նկարահանում հայկական եկեղեցական ճարտարապետության մասին:

Պրոդյուսերները վավերագրական ֆիլմեր են նկարահանել նաև Իրանի, Ռումինիայի և Երուսաղեմի ճարտարապետության մասին, եկել են Հայաստան, որովհետև հայկական եկեղեցական ճարտարապետության նկատմամբ վերաբերմունքն ու հետաքրքրությունը Ֆրանսիայում և ողջ աշխարհում շատ մեծ է։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

13:00 13.08.2025

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

12:49 13.08.2025

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...

Երևանի պարեկները օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել. 32-ամյա տղամարդը ձերբակալվել է

12:40 13.08.2025

Երևանի պարեկները օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել. 32-ամյա տղամարդը ձերբակալվել է

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները օգոստոսի 11-ին Դավիթաշենի գերեզմանատան մոտ ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել 32-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3.5 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Պարզվել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Օտարերկրացին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչ

12:29 13.08.2025

Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ցինցինատի մասթերսի 1/16 եզրափակչում Կարեն Խաչանովը վստահ հաղթանակի հասավ Ջենսոն Բրուքսբիի նկատմամբ: Գրանցվեց 6:3, 6:3 հաշիվը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը ռևանշի հասավ 2022-ին ամերիկացուց կրած ջախջախիչ պարտության դիմաց: Բրուքսբիի դեմ միակ խաղում Կարենը պարտվել էր 0:6, 3:6 հաշվով: Խաչանովը նախորդ 19 խաղից հաղթել է 16-ը: Նրա հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: ...

ԱՄՆ Ազգային գվարդիան ժամանել է Վաշինգտոն

12:20 13.08.2025

ԱՄՆ Ազգային գվարդիան ժամանել է Վաշինգտոն

ԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր լրացուցիչ տեղակայել Վաշինգտոնում, ժամանել են ծառայելու ԱՄՆ մայրաքաղաքում, ասվում է ԱՄՆ բանակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Վաշինգտոն է ուղարկել Ազգային գվարդիայի մոտ 800 զինծառայող՝ քաղաքում հանցագործության դեմ պայքարելու համար։ «Կոլումբիայի շրջանի Ազգային գվարդիան ներկայացել է ծառայության։ ԱՄՆ բանակը գործի է դրել […] ...

Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցում

12:11 13.08.2025

Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցում

Սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 1200 հետցնցում Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հաղորդում է Աղետների կառավարման վարչությունը: Մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել կիրակի օրը Սինդիրգի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Ցնցումները զգացվել են մի քանի հարևան նահանգներում, այդ թվում՝ […] ...

BACK_TO_TOP