Գիտնականները պարզել են, թե որքան պետք է մարզվել ուղեղի առողջության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+36.09 oC

Գիտնականները պարզել են, թե որքան պետք է մարզվել ուղեղի առողջության համար

20:09 04.11.2024

Կալիֆոռնիայի Սանտա Բարբարայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մոտ 30 րոպե տևող վարժությունները կարող են խթանել ճանաչողական ունակությունները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Բժշկության ազգային գրադարանում (NLM):

Գիտնականները նման եզրակացության են եկել՝ վերլուծելով 113 գիտական ​​աշխատություն, այդ թվում՝ 18-45 տարեկան չորս հազար մասնակիցների տվյալները։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նույնիսկ կարճատև մարզումները (30 րոպեից պակաս) կարող են զգալիորեն բարելավել ճանաչողական աշխատանքը: Պարզվել է նաև, որ ակտիվ վարժություններն ամենաարդյունավետն են հիշողությունը և ուշադրությունը խթանելու համար:

Գիտնականներն ընդգծել են, որ բացի ճանաչողական առավելություններից, կանոնավոր վարժությունները նվազեցնում են ավելի քան 260 հիվանդությունների, այդ թվում՝ ինսուլտի ռիսկը։ Այս բարենպաստ ազդեցությունն ունեն և՛ շաբաթվա կանոնավոր վարժությունները, և՛ հանգստյան օրերին մարզումները: Այս տվյալները ստացվել են բրիտանական Biobank-ի տվյալների վերլուծության արդյունքում, որն ընդգրկել է 90 հազար մասնակից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են․ Սպերցյան

17:00 21.07.2025

Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են․ Սպերցյան

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին, հաղորդում է Матч ТВ-ն: «Չեմ բանակցել այդ ակումբի հետ։ Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են։ Հստակություն չկա»,- ասել է Ռուսաստանի չեմպիոնի ավագը։ ...

«Նիսան»-ի օրինազանց վարորդը ձերբակալվել է․ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

16:47 21.07.2025

«Նիսան»-ի օրինազանց վարորդը ձերբակալվել է․ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «Նիսան»-ի վարորդը Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի տարածքում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Տավուշի մարզի պարեկները պարզել են նրա ինքնությունը: Հուլիսի 20-ին Բագրատաշենի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալել և, «Նիսան»-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 14-20-ը

16:36 21.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 14-20-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.64 մ (20.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.015 մլն.մ³, […] ...

Ադորյանի գոլային փոխանցումն ու «Բանֆիլդի» հաղթանակը

16:24 21.07.2025

Ադորյանի գոլային փոխանցումն ու «Բանֆիլդի» հաղթանակը

Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի երկրորդ տուրում «Բանֆիլդը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։ Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Թոմաս Ադորյանը, որը 44-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ռոդրիգո Աուսմենդիին։ «Բանֆիլդը» 4 միավորով A խմբի առաջատարն է։ «Նյուելս Օլդ Բոյսը» 5-րդն է և ունի 3 միավոր։   ...

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

16:15 21.07.2025

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 21-ին, ժամը 12:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ

16:05 21.07.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ

Հուլիսի 14-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 384, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, ուժեղ քամու, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5-ական, փլուզման՝ 7, դարափուլի, քարաթափման, ուժեղ կարկուտի, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման` 6, զինամթերքի հայտնաբերման` 4, օձի նկատման՝ 43, ինքնասպանության փորձի՝ […] ...

BACK_TO_TOP