ՔԿ-ի արձագանքը ԱԱԾ Գորիսի բաժնի պետի ընտանիքի վերաբերյալ «Ժամանակ»-ի հրապարակմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+12.09 oC

ՔԿ-ի արձագանքը ԱԱԾ Գորիսի բաժնի պետի ընտանիքի վերաբերյալ «Ժամանակ»-ի հրապարակմանը

19:44 05.04.2018

«Ժամանակ» օրաթերթի՝ ապրիլի 4-ի համարում հրապարակվել է «Գործ «Ջրողը» վերտառությամբ  հոդվածը, որտեղ, անդրադառնալով ԱԱԾ Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանի հարազատների՝ մոր և քրոջ մասնակցությամբ տեղի ունեցած ենթադրյալ խարդախության գործին, տարածվել են ոչ ճիշտ տեղեկություններ և դրանց հիման վրա վիճարկվել ՔԿ ծառայողի գործողությունների իրավաչափությունը։ Մասնավորապես՝ նյութում հեղինակը նշել է, թե, իբր, ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի պետի «համառ ջանքերի» արդյունքում քրեական գործը կարճվել է։

Կարևորելով ՀՀ քաղաքացիների՝ ստուգված և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ հոդվածագիրը իր մասնագիտական գործունեության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և ընթերցողներին տրամադրել ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն։ Իրականում տվյալ քրեական գործի վարույթը չի կարճվել, ավելին՝ այն ՀՀ քննչական կոմիտեի վարույթում չի քննվում։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ։ Նկատի ունենալով, որ հրապարակման մեջ մատնանշված ենթադրյալ հափշտակության վերաբերյալ քրեական գործը ներկայումս չի քննվում ՀՀ ՔԿ վարույթում՝ հետևապես գործի հանգամանքների վերաբերյալ մանրամասն տվյալներ ներկայացնել չենք կարող, սակայն փաստենք, որ դեռևս 2018թ. փետրվարի 2-ին վիճարկվող քրեական գործը ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն, որից հետո մարտի 21-ին դատախազությունից ստացվել է գրություն առ այն, որ քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի ծրագրում այցելել Իսրայել Մերձավոր Արևելք ուղևորության ժամանակ

08:25 07.05.2025

Թրամփը չի ծրագրում այցելել Իսրայել Մերձավոր Արևելք ուղևորության ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի այցելի Իսրայել հաջորդ շաբաթ իր մերձավորարևելյան շրջագայության ընթացքում։ «Մենք չենք պլանավորում կանգ առնել Իսրայելում, ինչ-որ պահի կայցելենք, բայց ոչ այս ուղևորության ընթացքում», -ասել է նա երեքշաբթի օրը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցին: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, որի ընթացքում […] ...

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:15 07.05.2025

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

08:06 07.05.2025

Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձը

The Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

08:00 07.05.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Մայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 07.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

23:59 06.05.2025

Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին

Ամեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...

BACK_TO_TOP