19:20 25.11.2024
Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարին, որին աջակցում է նաև ԱՄՆ-ը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այժմ աշխատում է այն հանրությանը ներկայացնելու վրա: Այս մասին գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով բազմաթիվ աղբյուրներ:
Նշվում է, որ Նեթանյահուն բարձր մակարդակով խորհրդակցություններ է անցկացրել այդ հարցով: Ըստ լրատվամիջոցների՝ համաձայնությունը վերջնական չէ, և որ մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն, սակայն Երուսաղեմը հաստատել է առաջարկի հիմնական դրույթները:
«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նաիմ Քասեմն անցյալ շաբաթ ասել էր, որ շարժումը վերանայել է զինադադարի առաջարկը և պատասխան է ներկայացրել, և որ գնդակը Իսրայելի դաշտում է:
Haaretz-ը հաղորդում է, որ առաջարկը ներառում է երեք փուլ՝ զինադադար, որին կհաջորդի «Հեզբոլլահ»-ի կողմից Լիտանի գետից հյուսիս իր ուժերի դուրսբերումը, Իսրայելի զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից, և սահմանային տարածքների սահմանազատման շուրջ իսրայելա-լիբանանյան բանակցություններ։
Ըստ առաջարկի՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային մարմնին հանձնարարվելու է վերահսկել հրադադարը:
19:20 19.05.2025
Յամալը հանճար է, նրա հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է․ Լապորտա«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան տեղեկացրել է, որ կատալոնական թիմի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել, հաղորդում է Mundo Deportivo-ն: «Լամինի հետ նոր պայմանագիրն արդեն համաձայնեցված է, մնում է միայն պաշտոնական ստորագրումը: Նա հանճար է, որը վայելում է «Բարսելոնայում» իր խաղը: Նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ հեշտ է բանակցելը: «Բարսելոնայում» մենք խաղացողներին […] ...
19:16 19.05.2025
Դատախազական ակտերի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 1 միլիոն 338 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ շինարարական և այլ ծառայությունների մատուցմամբ զբաղվող 18 տարբեր ընկերություններ, 2023-2024 թվականների ընթացքում, առանց իրական ապրանքաշրջանառության դուրս գրված կեղծ հարկային հաշիվները ներառել են ընկերությունների ԱԱՀ հաշվետվություններում: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ ընկերությունները ստացել են ԱԱՀ-ի դեբետային գումարները […] ...
19:06 19.05.2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին հանդիպել է կոնյակագործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Քննարկվել են Վրաստանի սահմանով կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նախարարը ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ հարցի կարգավորման ուղղությամբ տարվում են հետևողական և ամենօրյա աշխատանքներ։ ...
18:54 19.05.2025
«Բարսելոնայի» 2 խաղացող չեմպիոնական շքերթի ժամանակ ընկել է28-րդ անգամ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո «Բարսելոնան» ավտոբուսով չեմպիոնական շքերթ է կազմակերպել: Այն սկսվել է «Կամպ Նոու» ստադիոնից և ավարտվել Բարսելոնայի հաղթակամարի մոտ: Շքերթին ներկա է եղել ավելի քան 670 000 երկրպագու: Տոնակատարության ժամանակ կատալոնական ակումբի խաղացողներ Ինյիգո Մարտինեսն ու Ռոնալդ Արաուխոն անզգուշաբար ընկել են, ինչը զվարճացրել է խաղընկերներին: Արաուխոն ընկել է, երբ փորձել […] ...
18:49 19.05.2025
Գևորգ Պապոյանն ընդունել է Իսպանիայի դեսպանինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ «Իսպանիան Եվրոպայի մեր ամենաարժեքավոր գործընկերներից մեկն է, և մենք հանձնառու ենք անել լավագույնը՝ այս հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար՝ հիմնվելով մեզ միավորող […] ...
18:42 19.05.2025
Սյունիքի պարեկները իրազեկիչ միջոցառում են իրականացրելԱնչափահասների շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գիտելիքների և պատասխանատվության բարձրացումը գտնվում են ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում։ Այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շրջանակում մայիսի 15-ին Սյունիքի մարզի պարեկները այցելել են Կապանի թիվ 6 մանկապարտեզ՝ «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոններ» թեմատիկ շաբաթվա շրջանակում։ Հանդիպման նպատակն էր երեխաներին տարիքին համապատասխան կերպով ծանոթացնել ճանապարհային երթևեկության տարրական կանոններին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը, ձևավորել վարորդի […] ...