Հովիկ Աղազարյանը հայտնեց, թե երբ որոշում կկայացնի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+21.44 oC

Հովիկ Աղազարյանը հայտնեց, թե երբ որոշում կկայացնի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ

14:42 26.11.2024

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել է, թե երբ է որոշում կայացնելու պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Աղազարյանն անդրադարձել է հարցին, թե երբ է ի վերջո որոշում կայացնելու՝ հրաժարվելո՞ւ է մանդատից, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնել։

«Ես իմ մանկական, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից հեռախոսազանգ եմ ստացել այն մասին, որ ինքը շատ կնեղանա ինձանից, եթե վարչապետի հրապարակային խնդրանքին արձագանքեմ առանց իրեն տեսնելու։ Հիմա ես սպասում եմ նրա գալուն»,- նշեց Աղազարյանը՝ հստակեցնելով, որ իրեն զանգահարած անձը Մոսկվայում է։ Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպման վերաբերյալ՝ Աղազարյանը հաստատեց, որ հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ։ Պատգամավորը նշեց, որ այդ հանդիպման վերաբերյալ մանրամասներ հայտնելու իրավունք չունի։ «Ես կոռեկտ չեմ համարում այդ խոսակցության մասին որևէ բան ասել»,- ասաց Աղազարյանը։ Հարցին, թե թիմակիցների կողմից ճնշումների  ենթարկվո՞ւմ է մանդատը վայր դնելու հարցով, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․

«Թիմից ճնշումներ կան։ Իմ որոշ ընկերներ ինձ ճնշում են․ նրանց մի մասն ասում է, որ մանդատը վայր դնեմ, մյուս մասն ասում է, որ չդնեմ»,- ընդգծեց նա։Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել մանդատը՝ շեշտելով, որ ակնկալում է, որ իր խնդրանքը կբավարարվի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 19.05.2025

SHANTNEWS

ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոց

19:55 19.05.2025

ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոց

Ասիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը

19:51 19.05.2025

Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...

Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆ

19:47 19.05.2025

Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացնում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը։ Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի երեխաներին ու պատանիներին՝ օժանդակելով և հարթակ տրամադրելով վերջիններիս՝ երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործման նպատակով: Փառատոնին կարող են մասնակցել 8-20 տարեկան երաժիշտ-կատարողները՝ ՀՀ արվեստի և երաժշտական […] ...

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

19:42 19.05.2025

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

Մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և […] ...

Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբից

19:39 19.05.2025

Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբից

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնաբաժին ձեռք բերել իսպանական «Ալմերիա» ֆուտբոլային ակումբից, հաղորդում է Marca-ն: Մոհամեդ Ալ-Խերեիջիի ներդրումային հիմնադրամի կողմից «Ալմերիայի» ձեռքբերումից հետո հավանականությունը մեծացել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին աստղն ակումբից ունենա իր բաժնեմասը: Ռոնալդուն ու Մոհամեդ Ալ-Խերեիջին մտերիմ են: Հենց նա է նպաստել, որ Կրիշտիանուն 2022 թվականին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվի «Ալ Նասր»: «Ալմերիան» այժմ […] ...

BACK_TO_TOP